News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայում շարունակվում են ինտենսիվ կերպով պատրաստվել դեպի Գազայի հատված հերթական ծովային արշավին, որն իրականացվում է իսլամական IHH կազմակերպության հովանու ներքո:

IHH –ի ղեկավար Բուլթան Էլդերիմը հայտարարել է, թե թուրքական ինտիֆադան կշարունակվի  «ցամաքում, ջրում եւ օդում այնքան ժամանակ, քանի դեռ չի ազատագրվել երուսաղեմյան Ալ Աքսա մզկիթի տարածքը»: «Մարմարիս» նավի վրա զոհվածներին  նա համարել է «շեհիդներ, ովքեր ընկել են համաշխարհային սիոնիզմի դեմ պայքարում» եւ խոստացել է շարունակել պայքարը  «Թել Ավիվի հանցավոր ռեժիմի դեմ», գրում է nashe.orbita.co.il-ը:

Էլդերիմը հայտարարել է, որ մոտ ժամանակներս IHH –ն մտադիր է ձեռք բերել բեռնատար ինքնաթիռ, որը թռիչքներ կիրականացնի Գազայի հատվածի օդային տարածքում:

Հիշեցնենք, որ մայիսի  31 –ին մեկ տարի կլրանա այն օրից, երբ  հումանիտար բեռով Գազայի հատված շարժվող թուրքական  «Մարմարիս» նավը կանգնեցվել էր Իսրայելի ջրային տարածքի սահմանին: IHH –ի գրոհայինների եւ իսրայելցի զինվորների միջեւ բախումներ էին տեղի ունեցել, որի արդյունքում եղել էին նաեւ զոհեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ