News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Նրանք, ովքեր կարծիք են հնչեցնում, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները  դատավարությունը ձգձգում են, նրանց մի մասն իրավաբան չեն, իսկ մյուս մասն էլ փորձում են ուղղակի մեզ դնել մի վիճակի մեջ, որ պաշտպանները որոշ միջնորդություններից ուղղակի հրաժարվեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Քոչարյանի հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Մինչեւ հիմա մենք ոչ մի անգամ նույնաբովանդակ միջնորդություն չենք ներկայացրել, եւ այդպիսի պլաններ էլ չունենք»,- ասաց Ալումյանը։

Հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հունվարին կրկին միջնորդություն կներկայացնե՞ն խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, Ալումյանն ասաց. «Նախաքննության ժամանակ երկու ամիսը մեկ պետությունը պարտավոր է վերանայել անձի խափանման միջոցի հարցը։ Ենթադրենք՝ ինչ-որ մի մարդ հունիս ամսին կալանավորված լինի հիմնավոր ձեւով, բայց երկու ամիս հետո այդ հիմքերը կարող են բավարար չլինել։ Եվրոպական դատարանը բազմիցս իր դիրքորոշումն արտահայտել է, որ որքան ավելի երկար է տեւում անձի անազատությունը, այնքան ավելի կարեւոր է դառնում նրա ազատ արձակվելու իրավունքը։ Եթե 2 ամիս առաջ դատարանը մի կարծիք ուներ, ոչինչ փոխված չլինի էլ՝ 2 ամիս հետո արդեն անձը լրացուցիչ փաստարկ է ունենում, որ իր կալանքը վերանայվի եւ ինքն ազատ արձակվի։ Եթե 2 ամսվա ընթացքում ոչինչ չի փոխվել, ապա դա արդեն իսկ ցուցիչ է, որ անձն ազատ արձակվի։ Պարոն Քոչարյանը պարտավոր չէ մնալ կալանքի տակ, որովհետեւ դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է արձակուրդ գնալ»։

Նշենք, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանների միջնորդությունը դատարանը կքննի արդեն հաջորդ տարի, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանը հաջորդ շաբաթ գնում է  արձակուրդ և հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 9–ին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ