News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնելու հարցը՝ ռուսական Ս-400 համակարգեր գնելու պատճառով՝ նորից մեղադրելով իր նախորդին այն բանում, որ նա Անկարային չի վաճառել ամերիկյան ՀՕՊ։

«Ինչպես գիտեք, Թուրքիան ցանկանում էր գնել Patriot մեր համակարգը, եւ Օբամայի (ԱՄՆ նախկին նախագահ) վարչակազմը թույլ չտվեց, եւ նրանք իրենց դա թույլ տվեցին միայն այն ժամանակ, երբ պատրաստ էին գնել այլ համակարգ»,- ասել է Թրամփը ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ համատեղ ճեպազրույցում (Լոնդոն)։

Մակրոնը նշել է, որ Թուրքիան եւ Ֆրանսիան համագործակցում են անվտանգության, առեւտրի եւ միգրացիայի ոլորտում։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, Թուրքիան չի կարող լինել ՆԱՏՕ անդամ եւ միաժամանակ գնել ռուսական Ս-400 համակարգեր։

Մակրոնը Թորքիային մեղադրել է «պրոքսի» «Իսլամական պետության» հետ համագործակցության մեջ՝ նշելով, որ Անկարան պետք է պարզաբանումներ տա այս հարցի շուրջ։ «Ընդհանուր թշնամին այսօր ահաբեկչական խմբավորումներն են։ Ցավոք, մենք ահաբեկչության միասնական սահմանում չունենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Մակրոնը։ «Երբ ես նայում եմ Թուրքիային, այն պայքարում է նրանց դեմ, ովքեր պայքարել են մեզ հետ ուս ուսի ընդդեմ ԻՊ-ի, եւ երբեմն նրանք աշխատում են ԻՊ վստահված անձանց հետ։ Սա խնդիր է, եւ սա ռազմավարական խնդիր է։ Եթե մենք պարզապես քննարկում ենք, թե որքան ենք վճարում, եւ մենք հստակ բանավեճեր չունենք նման իրավիճակի մասին, ապա դա լուրջ չէ»։

Թրամփի հարցին՝ մտադի՞ր է արդյոք Փարիզը վերցնել ԻՊ գրոհայիններին, Մակրոնը պատասխանեց. «Եկեք լուրջ լինենք»։ Նրա խոսքով՝ օտարերկրյա գրոհայինների հարցը կլուծվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, իսկ առաջնահերթ կլինի ԻՊ-ի դեմ պատերազմի ավարտը։ «Ահա թե ինչու նա մեծագույն քաղաքական գործիչ է, դա լավագույն տարբերակներից մեկն էր՝ պատասխան չտալ ողջ ընթացքում»,- ի պատասխան ասաց Թրամփը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ