News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի պատրաստվում հրաժարվել «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան» մասին իր խոսքերից եւ համարում է, որ դաշինքի ռազմավարության մեջ անհրաժեշտ է պարզություն մտցնել։ Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես հաստատում եմ այդ խոսքերը»,-նշել է նա՝ խոստովանելով, որ դրանք լայն արձագանք են ստացել համաշխարհային հանրության շրջանում։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հանդիպման ժամանակ Թրամփը Մակրոնի արտահայտությունը դաշինքի պետություններից շատերի համար «վիրավորական» էր անվանել։

Նոյեմբերի սկզբին «Էկոնոմիստ» ամսագրին տված հարցազրույցում Մակրոնն աել էր, թե ՆԱՏՕ-ն ամբողջովին կորցրել է հավասարակշռությունը դաշինքի ներսում, ինչը կարող է բնութագրվել որպես «ուղեղի մահ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ