News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ակնհայտ է, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ական երիտասարդների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Երբ սեփական երկրի, սեփական կառավարության անդամի հետ հանդիպելու երիտասարդների պահանջը այդպիսի վերաբերմունքի է արժանանում, սա նշանակում է իշխանության տվյալ ներկայացուցիչն անելիք չունի այս երկրում»,-ասաց նա։

Մինասյանը երիտասարդների գործողություններն օրինական է համարում․

«Ես կարծում եմ երիտասարդների գործողությունները անօրինական չեն եղել, մուտքը փակելը անօրինական չի եղել։ Եթե այսօրվա իշխանության որոշ գործողություններ օրինական էին համարում, ինչու պետք է ընդդիմադիրների նման գործողություններն անօրինական լինեն։ Սա քաղաքական ենթատեքստ պարունակող վարքագիծ է, որի պատասխանը պետք է տա իշխանությունը»։

Հարցին՝ իսկ ինչու ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանն իր աջակցությունը չի հայտնել ՀՅԴ-ական երիտասարդներին, Մինասյանն արձագանքեց․  «Ի՞նչ կապ ունի Լևոն Մկրտյանը այս գործողության հետ»։ Դիտարկմանը, որ Արայիկ հարությունյանն էր հիշատակում նրան, Արծվիկ Մինասյանն ասաց․ «Արայիկ Հարությունյանը շատ բաներ է ասում, հակաօրինական, հակաժողովրդավարական և իր լիազորություններից չգիտակցող վարքագիծ է դրսևորում»։

Դիտարկմանը, թե Լևոն Մկրտչյանը չի սատարում և չի ողջունում այս ակցիաները, նա պատասխանեց․  «Նման բան չկա, չի կարող լինել, Դաշնակցականը անկախ իր դիրքից կուսակցական վարքագիծը չի փոխում։ Մենք ԳՄ անդամ ենք, Լևոն Մկտչյանը անդամ չէ։ Այսօրվանից հետո նախարար անունը չպետք է դրվի նման վարքագծով անձի առաջ»։

Տպել
Ամենաշատ