News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեք հարկանի կիսակառույց հյուրանոցի երկու հարկն ապօրինի է կառուցված։  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի  հայտարարությանը։

«Պարոն Ծառուկյան, ամենայն հարգանքով, բայց դուք չեք տիրապետում ինֆորմացիային, որովհետեւ ձեր հյուրանոցի կառուցումը կասեցված է ձեր հարեւանի օգնությամբ, որը դիմել է դատարան եւ դատարանը որպես հայցի բավարարում՝  կասեցրել է այդ շինարարությունը։ Քաղաքապետարանն այստեղ բացարաձակ կապ չունի»,- ասել է Մարությանը եւ հավելել, որ քաղաքապետարանը ցանկանում է օր առաջ ազատվել կիսակառույց շինություններից, որպեսզի փոշին քաղաքից անհետանա։

«Ես հանել եմ նաեւ այն շինթույլտվությունը, որով կառուցել են այդ հյուրանոցը։ Այս պահին կառուցված է 3 հարկ, այնինչ թույլտվությունը Տարոն Մարգարյանի կողմից տրված է մեկ հարկի կառուցման համար, այսինքն՝  2 հարկը կառուցվել է ապօրինի»։

Հայկ Մարությանն անդրադարձել է նաեւ Աբովյան քաղաքում իրականացվող սոցիալական շինարարությանը.

«Հայտարարվեց, թե ուզում ենք Երեւանում նույնպես իրականացնել այդ ծրագիրը, սակայն Երեւանը չի ուզում։ Ես տեսնում եմ այդ հաղորդագրությունը, զանգում եմ ԲՀԿ-ից իմ գործընկերոջը՝ Արման Աբովյանին եւ ասում՝  եղբայր, մեզ մոտ այդպիսի դիմում չկա, եթե այդպիսի ցանկություն կա, շատ ուրախ ենք, խնդրում եմ՝ մի հատ կազմակերպեք, դիմում գրեք ու եկեք քննարկենք։ Երկար ժամանակ այդ դիմումն էլ չէր գրվում, հետո վերջապես գրվեց՝ իմ օգնությամբ։ Վերջը գրեցին, բերեցին, մերոնց ասացի՝ վայրկյանական պատասխանեք, հետաքրքիր բան է, մերոնք պատասխանում են՝ եկեք քննարկենք. առ այսօր ոչ մի ընթացք, այսինքն՝ կորան ու կորան, չկան»։

Տպել
Ամենաշատ