News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Հայկ Մարությանը «խառը» վիճակների մեջ է ոչ միայն «ԿամԱԶ»-ների մասով, այլեւ իր արձակուրդի. քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանն ինչ-որ կեղծիք է կատարել արձակուրդի փաստաթղթերում: Այս խնդրո՞վ եք դիմել դատախազություն՝ հարցրինք «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանին։ «Այո»:

Դա առնչվում է հոկտեմբերի 17-ին քաղաքապետի` արձակուրդ գնալու կարգադրությա՞նը։ «Բանն այն է, որ Հայկ Մարությանի մամլո քարտուղարը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Մարությանը, ըստ այդ կարգադրության, արձակուրդից պետք է վերադառնա նոյեմբերի 4-ին, սակայն արձակուրդը դե ֆակտո երկարացվել էր, նախկին կարգադրությունը, փաստացի, դրվել էր մի կողմ (իրականում վերացվել էր), եւ ստեղծվել էր նոր կարգադրություն` հետին թվով»:

Մարությանի ստորագրությա՞մբ։ «Այո, այդ փաստաթղթի տակ նրա ստորագրությունն է․ տպավորություն են ստեղծում՝ իբրեւ քաղաքապետը չի երկարաձգել արձակուրդը, այլ հրամանն ի սկզբանե հենց այդպիսին է եղել․ «Քաղաքապետ Հայկ Մարությանին հատկացնել 14 աշխատանքային օր` հոկտեմբերի 22-ից հոկտեմբերի 8-ը ներառյալ»։

Կարգադրության մյուս մասում էլ․ «Հանձնարարել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին` գործուղում մեկնելու անհրաժեշտության կամ այլ չնախատեսված դեպքերում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին»։

Սա 2 քրեական գործի հիմք է. նախ որ քաղաքապետն իրավասու չէ փոխանցել լիազորությունները Հայկ Սարգսյանին, եւ ապա` այս փաստաթուղթը կեղծ է, որովհետեւ քաղաքապետն այդ օրը գտնվել է արձակուրդում, սակայն որոշման տակ դրված է իր ստորագրությունը»: Դուք հույս ունեք, որ դատախազությունն ընթա՞ցք կտա գործին։ «Անշուշտ, դատախազությունն արդեն իսկ արձագանքել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ