News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի (1848-1903) «Հաստ ծառ» (Te Bourao II) նկարը փարիզյան աճուրդում վաճառվել է 9,5 մլն եվրոյով: Այս մասին նշված է Artcurial աճուրդի տան Twitter-յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր երեկոյան Պոլ Գոգենի թաիթյան շրջանի գլուխգործոց «Հաստ ծառը», որը ստեղծվել է 1897 թվականին, վաճառվեց 9,5 մլն եվրոյով»,- նշված է հաղորդագրության մեջ: 73x92 չափերով կտավը գնել է միջազգային հավաքորդը, ում անունը չի հրապարակվում: Գնորդի խոսքով՝ «նկարը կմնա Ֆրանսիայում»:

Կտավը, ինչպես աճուրդի տունը հիշեցնում է հաղորդագրության մեջ, Գոգենը նկարել է Թաիթիում եղած ժամանակ: Նկարը մտնում է նկարչի աշխատանքների շարքի մեջ, որը կազմված է արվեստի 9 ստեղծագործությունից: Դրանք Փարիզ են ուղարկվել 1898 թվականին նկարչի ստեղծագործությանը նվիրված ցուցահանդեսի համար: Te Bourao II նկարը այս շարքի միակ աշխատանքն է, որ պահպանվում է մասնավոր հավաքածոյում: Մյուս կտավները ցուցադրվում են համաշխարհային առաջատար թանգարաններում, մասնավորապես՝ Էրմիտաժում եւ Օրսե թանգարանում:

Պոլ Գոգենը Թաիթի է մեկնել 1891 թվականին: Նկարիչն այնտեղ պարբերաբար նկարել է բնապատկերներ, բնության հետ ներդաշնակության մեջ ապրող մարդկանց: Այս շրջանին են վերաբերում գեղանկարչի այնպիսի աշխատանքները, ինչպես՝ «Այլեւս երբեք» (1897), «Մեռյալների ոգին չի նիրհում» (1892), «Ծաղիկով կինը» (1891), «Պտուղ բռնած կինը» (1893):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ