News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Menlo Park-ի ավտոտնակից Google-ի գործարկումից ավելի քան 20 տարի հետո Լարի Փեյջը եւ Սերգեյ Բրինը՝ ինտերնտետ հսկայի հիմնադիրները, որ միլիարդատերեր են դարձել, հեռանում են իրենց ղեկավար պաշտոնից Alphabet մայր ընկերությունում, տեղեկացնում է RG-ն։

Փեյջը եւ Բրինը հեռանում են գլխավոր տնօրենի եւ նախագահի պաշտոններից՝ համապատասխանաբար։ Google-ի ներկա գլխավոր տնօրեն եւ ընկերության բազմամյա գործադիր տնօրեն Սունդար Փիչայը կզբաղեցնի Alphabet-ի գլխավոր տնօրենի պաշտոնը՝ ի հավելումն իր ներկա պաշտոնի։

Փիչայը Google-ի գլխավոր տնօրենի պաշտոնն զբաղեցրել է 2015-ին ընկերության գործունեության վերակառուցման շրջանակում, որը հանգեցրել է Alphabet-ի ստեղծմանը։ Բրինը եւ Փեյջն արդեն ակտիվորեն կմասնակցեն Google-ի գործունեությանը որպես նրա տնօրենների խորհրդի անդամներ, բաժնետերեր եւ համահիմնադիրներ։ Նրանք նաեւ ասել են, որ նախատեսում են կանոնավոր խորհրդակցություններ անցկացնել Փիչայի հետ։

«Մենք երբեք չենք մնացել ղեկավար պաշտոններում, երբ մտածել ենք, որ կա ընկերությունը կառավարելու ավելի լավ միջոց։ Իսկ Alphabet-ին եւ Google-ին երկու գլխավոր տնօրեն եւ նախագահ պետք չեն»,- գրել են Փեյջն ու Բրինը Google-ի տնօրենների խորհրդին ուղղված նամակում։ Փեյջն, օրինակ, ավելի վաղ էր որոշակի չափով հեռացել հրապարակային գործունեությունից։

Համահիմնադիրները կշարունակեն աշխատել Alphabet-ի տնօրենների խորհրդում, տեղեկացնում է CNN-ը։ Նրանք կարող են պահպանել նաեւ ընկերության վերահսկողությունը քվեարկության օգնությամբ (նրանց է պատկանում կոնցեռնի բաժնետոմսերի մեծ մասը)։ Ինչպես նշում են փորձագետները, դա գրեթե երաշխավորում է ընկերության երկու հիմնադիրներին՝ ապագայում Alphabet-ի գործունեության ուղղության վրա ազդելու կարողությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ