News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

IDBank-ի աշխատակիցները Գյումրիում էին ամփոփելու մշակութային մայրաքաղաքում իրականացված բարեգործական նախաձեռնությունները։

Հայ օգնության ֆոնդի «Այո հարթակի» «Տեսունակություն» ծրագրի շրջանակում IDBank-ի միջոցներով Armenian Eyecare Project-ի կողմից Գյումրիի պետական մանկապարտեզներ հաճախող 3-5 տարեկան բոլոր երեխաները կանցնեն տեսողության ստուգում նորագույն սարքավորումներով։

«Կան աչքի որոշ հիվանդություններ, որոնք հնարավոր է կանխարգելել վաղ հայտնաբերման եւ հետեւողական բուժման դեպքում։ Ուստի մենք շրջելու ենք Հայաստանի մարզերով եւ ստուգելու ենք նշված տարիքային խմբերի երեխաների տեսողությունը։ Սկսել ենք Գյումրիից, որի ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա է վերցրել IDBank-ը», - ասել է ՀՕՖ-ի  «Այո» հարթակի ղեկավար Լաուրա Գեւորգյանը։

 «Կարեւորելով երեխաների առողջությունն ու գիտակցելով այս տարիքում որոշակի հիվանդությունների հայտնաբերման անհրաժեշտությունը՝ Բանկը որոշեց աջակցել Հայ օգնության ֆոնդի «Տեսունակություն» ծրագրին։ Մեր կարծիքով շատ կարեւոր է վաղ տարիքում առողջական որոշ խնդիրների հայտնաբերումը՝ հետագայում լուրջ հիվանդությունների կանխարգելման տեսանկյունից։ Այս առումով պետք է նշեմ, որ IDBank-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում մեծ տեղ է տալիս մանկահասակ երեխաների առողջությանը։ Մենք համագործակցում ենք տարբեր հիմնադրամների հետ, որոնց գործունեությունն ուղղված է նաեւ դժվար իրավիճակում հայտնված երեխաներին օգնությանը», - նշել է Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։

IDBank-ը հոգացել էր ոչ միայն ծրագրի ֆինանսավորման մասին․ բժշկական հետազոտություն անցնող երեխաներին զվարճացնում էին ծաղրածուն եւ մուլտհերոսները, ինչը ավելի հեշտացրեց մասնագետների աշխատանքը։

Սա Գյումրիում Բանկի կողմից իրականացված միակ ծրագիրը չէ․ IDBаnk-ի աջակցությամբ  Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի՝ Դիզայնի եւ Դեկորատիվ Կիրառական Արվեստի ամբիոնում ստեղծվել է դիզայնի լաբորատորիա, որի վերազինման մեջ Բանկն իր ներդրումն է ունեցել։ Լաբորատորիայում ուսանելու են ակադեմիայի թվով 30 ուսանողներ, զբաղվելու են խեցեգործությամբ, գործելու է նաեւ 6-16 տարեկան երեխաների խմբակ։

«Լաբորատորիայի հիմնումն անչափ կարեւոր էր Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի համար։ Իսկ դրա՝ նպատակին ծառայելու միակ տարբերակը ժամանակին համահունչ վերազինումն ու արդիականացումն էր, ինչում էլ մեզ աջակցեց IDBank-ը։ Լաբորատորիան նախատեսված է ոչ միայն գեղարվեստի ակադեմիայի ուսանողների, այլ նաեւ դպրոցահասակ երեխաների համար։ Մեր նպատակը նրանց մեջ մանուկ հասակից դեպի արվեստը սերն արթնացնելն է»,- նշել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը։

«ԻՆչպես գիտեք IDBank-ն ունի մի շարք կրթական ծրագրեր։ Այս տարի 5 ուսանող ստացավ 1-ական մլն դրամ կրթաթոշակ ուսումը մագիստրատուրայում շարունակելու համար։ Մենք շարունակում ենք նաեւ «Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ» ծրագիրը։ Ինչ վերաբերում է Գեղարվեստի ակադեմիային մեր աջակցությանը, ապա մենք, ցանկանալով նոր շունչ հաղորդել այս ուսումնական հաստատությանը, որոշեցինք օժանդակել Դիզայնի եւ դեկորատիվ կիրառական արվեստի լաբորատորիայի վերազինմանը եւ հուսով ենք, որ թե ակադեմիայի շրջանավարտները, թե այն երեխաները, որոնք հնարավորություն կունենան ուսանել այստեղ, մեծ բարձունքների կհասնեն եւ ոչ միայն կպահպանեն Գյումրիի շունչը, այլեւ իրենց աշխատանքներով էլ ավելի կզարդարեն մեր մշակութային մայրաքաղաքը»,- ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։

IDBank-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում 2019-ի ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում ուղղված են եղել ինչպես կրթության գործընթացի անարգել ապահովմանը, այնպես էլ երեխաների սոցիալական եւ առողջական խնդիրների լուծմանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում...
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
«Ավելի վատ իրենց համար»...
«Ամերիաբանկը» վաճառվեց, գործարքը կնքվել է, բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունները գրանցվել են
Հիշեցնենք, որ շուրջ 1 ամիս առաջ հայտնի դարձավ, որ «Բենք օֆ Ջորջիա»-ն (Bank of Georgia Group PLC) պատրաստվում է 303.6 մլն ԱՄՆ դոլարով գնել հայկական...
Իդրամն ու IDBank-ը մասնակցել են Կանանց հզորացման սկզբունքների հայտարարագրի ստորագրման արարողությանը
Հայտարարագրի ստորագրման արարողությունից առաջ տեղի ունեցավ «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» միջոցառումը...
Ամենաշատ