News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Ես բարեկամաբար խորհուրդ եմ տալիս պարոն Ծառուկյանին աշխատանքից հեռացնել գրանցված ու չգրանցված բոլոր այն մարդկանց, ում ինքը վճարում է, որովհետեւ իր փողերը վատնվում են:  Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ ավարտել է Պոլիտեխնիկ համալսարանը, հայրը ճարտարապետ-շինարար է եւ փոքր տարիքից տանը լսել է շինարարության մասին:

«Երբ տեղեկություն են տրամադրում պարոն Ծառուկյանին միտումնավոր, թե գիտելիքների պակասից, որի հրապարակման արդյունքում մեղմ ասած անհարմար իրավիճակի մեջ է հայտնվում այդ մարդը, եւ ստացվում է, որ չի տիրապետում իրավիճակին, դրա արդյունքը սա է: Իզուր գումար եք տալիս, պարոն Ծառուկյան»,-ասաց պատգամավորը:

Նա անդրադարձավ այսօր Գագիկ Ծառուկյանի կողմից հրապարկված փաստաթղթին՝ նշելով. «Ուրեմն ԱՊԶ-ն, ասել է թե՝ ճարտարահատակագծային առաջադրանքը  տրվում է նախագծին: Ոչ ոք նախագծին թույլտվություն չտալու իրավունք չունի: Այդ նույնն է, որ մարդուն ասես՝ չեմ տեսնում ինչ ես սարքում, բայց թույլ չեմ տալիս: Պետք է թույլտվություն լինի նախագծի, նախագիծը լինի եւ արդեն նախագծի հիման վրա պարզ լինի, կարելի՞ է շինթույլտվությունը տալ, թե չի կարելի: ԱՊԶ-ն դրական արդյունք է ստացել, իսկ այն, ինչ դրանից հետո է եղել, այլ է: Ի դեպ, հոկտեմբերի 30-ին բացասական եզրակացություն է ստացել տեսչական մարմնում, ինչի պատասխանը դուք այդպես էլ չեք վերցրել: Այս ամենի արդյունքն է նաեւ, որ Կոտայքում, Աբովյան քաղաքում 13 շենքեր ապօրինի կառուցվել են եւ հիմա դատական պրոցեսի մեջ են: Դրա արդյունքն է, որ Հրազդանի ճոպանուղու հետ այդքան խնդիրներ են ու էլի դատական գործեր են: Պարոն Ծառուկյանի փողերն իզուր քամուն եք տալիս: Այդ մեծ բանակն աշխատանքից հանեք եւ մի նորմալ մարդ աշխատանքի ընդունեք»,-հայտարարեց Քրիստինե Պողոսյանը:

Տպել
Ամենաշատ