News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Ես երբեւէ ինձ թույլ չեմ տվել որեւէ բան հիշեցնել, բայց հիմա ստիպված եմ հիշեցնել. եթե չլիներ ԲՀԿ-ն, ապա գոնե այս խորհրդարանում, գոոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվելու, եւ հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք, որտեղ կհայտնվեիք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ԲՀԿ  խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տեղից հարց ուղղեց. «Ի՞նչ պետք է անեիք, եթե չընտրեիք: Քանի՞ գլխանի էիք, որ վարչապետ չընտրեիք, որ ժողովրդի կարծիքը հաշվի չառնեիք»:

Նաիրա Զոհրաբյանը, ով արդեն իջել էր ամբիոնից, տեղից ինչ-որ բաներ էր բղավում, որը չէր լսվում, միայն լսվեց, որ Ալեն Սիմոնյանին ասաց. «Ձեզ չափավորեք»:

Նիստը վարող Արարատ Միրզոյանը նշեց, որ ելությներն այս դահլիճում ունենում են ամբիոնից: «Անգամ մեղադրանքները պետք է լինեն քաղաքակիրթ բանավեճի միջոցով, այս ամբիոնից: Եկեք երկակի ստանդարտներ չկիրառենք: Երբ վիրավորանք է այն կողմի նկատմամբ, արձագանքում եք, երբ հակառակն է՝ չեք արձագանքում»:

Տպել
Ամենաշատ