News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Տիկին Զոհրաբյան, նշում եք, որ 12 տարվա խորհրդարանականի փորձ ունեք, բայց ձեր փորձառությունը ձեզ չի հուշում, որ պետք է պահեք ԱԺ կանոնակարգը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

Նա նշեց, որ ինքը եւս ԲՀԿ-ական նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ ցանկանում է տեղից արձագանքելն, բայց դա չի անում:

«Ես անփորձս, եւ մեր խմբակցությունն ավելի լավ է պահում ԱԺ կանոնակարգը: Երկրորդ, երբ ջղայն տոնով ելույթներ եք ունենում, ձեր ջղայն տոնը մեր նյարդերին թեթեւ խուտուտ է տալիս, բայց ոչ ավելին: Կարող է այս միկրոֆոնները շաքար ստանան, բայց մենք չենք ստանա, մենք չենք վախենում ձեր ջղայն տոնից, ձեր տեղից ջղայն  հոնքերով արտահայտություններից: Մենք հանգիստ ձեզ լսում ենք, հետո այստեղից արտահայտում ենք մեր մտքերը»,-ասաց Կոնջորյանը:

Նա անդրադարձավ Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե եթե չլիներ ԲՀԿ-ն, ապա այս ԱԺ-ում վարչապետ չէր ընտրվելու եւ հայտնի չէ, թե «Իմ քայլի» պատգամավորները որտեղ կլինեին: «Այն, որ իբր դուք մեզ լավություն եք արել, դուք դա չեք արել: Դուք արել եք այն, իչ ժողովուրդը պահանջել է: Եվ եթե դուք չանեիք այն, ինչ ժողովուրդը պհանջել է, ապա հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք: Ժողովուրդը դա կորոշեր:

4-րդ. Երբ ասում եք, որ Հայկ Մարությանը կլիներ սերիալներում, դուք էլ նույն հաջողությամբ կլինեիք «Հայկական ժամանակ» թերթում, եթե ձեզ այնտեղ ընդունեին որպես լրագրող»,-ասաց նա:

Կոնջորյանը դիմեց ԲՀԿ-ական Միքայել մելքումյանին. «Պարոն Մելքումյան ջան, քննադատեք մեզ, ճիշտ ճանապարհ ցույց տվեք եւ մենք կընդունենք մեր սխալները, բայց մի հեգնեք մեզ: Մի ինքնահաստատվեք մեր տարիքի վրա, այն բանի վրա, որ ժամանակային առումով քիչ ճանապարհ ենք անցել: Այս դահլիճում կան մարդիկ, ես նրանց թվում չեմ, որ մեկ տարի առաջ կարող էին  իրենց կյանքի հետագիծն ընդհատեին այն բանի համար, որ այս պետությունը իր հետագիծը շարունակեր: Այն մարդիկ, որոնք իրենց կյանքը դրել են բռնի, ռեպրեսիվ, մարդասպան ռեժիմի դեմ պայքարելու համար, որ դուք, մենք այստեղ նստած լինենք: Այդ մարդկանց հետագիծը հենց այդ օրերին է դրոշմվել: Այդ մարդիկ էնքան բան են արել, որ կարող են մի քիչ հանգիստ լինեն»,-ընդգծեց պատգամավորը:

«Մի մտածեք, որ կարող եք մեր վրա ինքնահաստատվել եւ մենք լռենք: Մենք չենք լռի: Քաղաքականությունը մարաթոն է, որտեղ պետք է վազել երկար: Երբ մեզ մեղադրում եք երիտասարդ լինելու մեջ, հիշեք, որ մենք ավելի երկար կարող ենք վազել, քան դուք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ