News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի՝ Հայոց ցեղասպանության մասին խոսքերից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն հրավիրել է Լիտվայի դեսպանին խոսելու Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հակամարտության մասին, բայց պաշտոնական բողոք չի հայտնել, տեղեկացնում է Kurier-ը։

Անկարայում Լիտվայի դեսպան Աուդրյուս Բրուզգայի եւ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Այլին Թաշանի հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի երկրորդ կեսին, BNS-ին տեղեկացրել են լիտվական արտաքին քաղաքական գերատեսչությունում։

 «Հանդիպման թեմաներից մեկը երկրների մոտեցումն էր 1915 թվականի իրադարձություններին, որոնք միջազգային հանրության մի մասը գնահատում է որպես Թուրքիայի կողմից իրականացված հայերի ցեղասպանություն»,- ասվում է Լիտվայի ԱԳՆ պատասխանում։

Լիտվայի ԱԳՆ տեղեկատվությամբ՝  հանդիպման ժամանակ նոտա է հանձնվել։

Հանդիպումը կայացել է delfi.lt պորտալում նոյեմբերի 14-ին հրապարակված հարցազրույցից հետո, որտեղ Գ.Նաուսեդան պատասխանել է լրագրողի հարցին. «Թուրքիան ՆԱՏՕ գծով դաշնակից է, որը կատարել է հայերի ցեղասպանությունը, որն, ի դեպ, ընդունել է նաեւ Լիտվան, եւ բոլորովին վերջերս՝ ԱՄՆ Կոնգրեսը։ Թուրքիան չի ընդունում ցեղասպանության փաստը։ Պատկերացնո՞ւմ եք դուք արդյոք իրավիճակ, երբ ՆԱՏՕ անդամը պետություն է, որը չի ճանաչում Հոլոքոսթը»։

«Ես պատկերացնել չեմ կարող։ Բայց, անկախ դրանից, այս հարցում (Հայոց ցեղասպանության ճանաչման) այնուամենայնիվ հակված եմ կարծելու, որ դա ժամանակի հարց է, եւ մի գեղեցիկ օր դա տեղի կունենա։ Գուցե, դա շատ շուտ տեղի չունենա։ Համենայնդեպս, դժվար է հուսալ, որ դա տեղի կունենա առաջիկա հինգ կամ տասը տարում։ Բայց ես կարծում եմ, որ փաստն ինքնին կա, եւ այսպես թե այնպես ընդունվելու է»,- այն ժաանակ պատասխանել էր Լիտվայի նախագահը։

Լոնդոնում Գ.Նաուսեդան լրագրողներին ասել է, որ չի կարծում, թե իր ասածները կազդեն երկկողմ հարաբերությունների կամ Թուրքիայի դիրքորոշման վրա՝ ՆԱՏՕ դիտարկած Բալթյան երկրների եւ Լեհաստանի պաշտպանական ծրագրերի առումով։

«Դա, ես կասեի, այնպիսի բան է, որը միշտ գտնվում է տեսադաշտում, եւ, ինչպես գիտեք, թե՛ առանձին երկրների խորհրդարանները եւ (ԱՄՆ) Կոնգրես, թե՛ արտաքին գործերի նախարարությունները հանդես են եկել այդ հարցերի վերաբերյալ։ Բայց դա որեւէ կերպ չի նշանակում, թե որոշումներն ընդունվելու են վաղը կամ ոչ ուշ»,- ասել է պետության ղեկավարը։ «Խոսքը պարզապես բուն իրադարձության եւ նրա պատմական գնահատականի մասին էր»,- ավելացրել է նա։

Լիտվայի Սեյմը 2005 թվականին իր ընդունած բանաձեւով ճանաչել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում իրականացվել է Հայոց ցեղասպանություն, բայց աշխարհի պետությունների դիվանագիտական ղեկավարները խուսափում են Թուրքիայի կողմից խստորեն քննադատվող այդ տերմինից։

Թուրքիան ժխտում է «ցեղասպանություն» տերմինի կիրառումը՝ հայտարարելով, որ այդ հակամարտությունում զոհվել են կես միլիոն հայ եւ գրեթե նույնքան թուրք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Ամենաշատ