News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կարծում եմ, որ մեր ասելիքը ավելի հասկանալի եւ ըմբռնելի է դառնում մեր գործընկերների համար. Վերջին շրջանում այդ թեմայով հնչած հրապարակային հայտարարությունները գալիս են դա հիմնավորելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռուսաստանում եւ ՀԱՊԿ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցում կա դրական տեղաշարժ:

«Ամեն դեպքում, մենք բոլոր հարթակներում պետք է հետեւողականորեն պաշտպանենք մեր ազգային շահերը, ազգային հետաքրքրությունները, առավելեւս մեր ազգային անվտանգությանը վերաբերող համատեքստում: Մենք ընդամենը շարունակում ենք  արձանագրել, որ ՀԱՊԿ-ն անվտանգության այն համակարգն է, որում ընդգրկված է Հայաստանը: Եթե ուշադրություն եք դարձրել  Բիշքեկում ես հարցն առաջադրեցի բոլորովին ուրիշ կոնտեքստում՝ ասելով, որ ես վստահ եմ, որ ՀԱՊԿ-ն ունի բոլոր լծակները մեր տարածաշրջանում մասնավորապես ԼՂ հակամարտության գոտում նոր էսկալացիա թույլ չտալու համար:

Բայց ես ցույց տվեցի, որ խոսքը ոչ միայն Հայաստանի անվտանգության մասին է, այլեւ ՀԱՊԿ երկրների եւ մեծ հաշվով տարածշրջանի մասին:  Իմ համոզմունքն այն է, որ եթե ԼՂ հակամարտության գոտում մենք ունենանք նոր ռազմական էսկալացիա, դա շատ հետաքրքիր  միջավայր կդառնա Սիրիայում իրենց հենարանը կորցնող իսլամական ահաբեկիչների համար, որոնց համար այդ վիճակում գտնվող Ադրբեջանը շատ լավ հենակետ կարող է դառնալ:

Մենք տեղեկություն ունենք, որ ԻՊ-ի կազմում կան Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ: Եթե սխալ քաղաքականության արդյունքում նրանց հաջողվի Ադրբեջանում հենակետ ունենալ կամ ընդլայնել հենակետը, Ադրբեջանը աշխարհագրորեն շատ հարմար է իրենց համար գործելու դեպի հյուսիս, դեպի արեւելք, դեպի հարավ եւ արեւմուտք, որտեղ նրանք իրենց պատկերացմամբ կարող են ունենալ նպաստավոր միջավայր: Այդ ուղղություններից առնվազն երկուսում ՀԱՊԿ երկրներ են: Ես ասացի, որ ոչ միայն Հայաստանի, այլեւ սեփական անվտանգության նկատառումներից ելնելով այս հարցը պետք է մեր գործընկերները լրջորեն դիտարկեն»,-ասաց վարչապետը:

Հարցին, թե ինչպես է գնահատում ԼՂ կարգավորման ներկա փուլը՝ հաշվի առնելով, որ տեսակետներ են հնչում, որ լուրջ տեղաշարժ կա, քանի որ ՌԴ ԱԳ նախարարը մեկնել է Բաքու, իսկ ՀՀ վարչապետը՝ Արցախ, Փաշինյանը պատասխանեց. «Ռուսաստանի ԱԳ նախարարի այցը բաքու վաղուց  պլանավորված էր, օրը հայտնի էր շատ ավելի առաջ, քան ես եւ Արցախի նախագահն ենք որոշել, թե երբ հանդիպենք: Բնականաբար, իմ այցը Արցախ որեւէ կապ չուներ Լավրովի Բաքու այցի հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը
Վարչապետ դառնալուց հետո, շատ լավ հիշում եմ, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հանդիպեց նրա հետ՝ ամեն...
Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով
Ոչինչ չի նշվում, որ ՀԱՊԿ-ն է, որ բազմիցս պաշտպանել է Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում, որ...
Այս տարբերակով մենք ակնհայտ պրոբլեմներ ունենք եւ անվտանգության համակարգը չի գործում եւ չի գործել. ԱԺ նախագահ
ՌԴ-ին դիմեցինք, ՀԱՊԿ-ին դիմեցինք,  մի հատ գնացինք, խնդրեցինք, խնդրվեցինք, աղաչեցինք, ասեցինք ամեն ինչի…
Այո, ես հայտարարում եմ, որ Ռուսաստանը՝ մեր դաշնակիցը, ամենանեղ պահին մեզ թողել է եւ դա փաստ է. Ալեն Սիմոնյան
Մեզ թողեց մենակ, ու առնվազն թողեց մենակ, եթե ոչ իր իմացությամբ տեղի ունեցավ…
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս նկատեց՝ ահաբեկչությունը դատապարտող հայտարարություններ եղել են թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԺ և ՀՀ…
Ամենաշատ