News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի գործողություններում անսպասելի եւ նոր բան չկա, նա առաջ է տանում իր ստանդարտ դիրքորոշումը՝ կրկնելով մինչ այդ բազմիցս հայտարարածը։ Այս մասին ասել է քաղաքագետ, Հայաստանի նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ-ում տարածված փաստաթուղթը, որն արտացոլում է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը։ Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի գործողությունները ձենարկվել են անմիջապես Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ Բրատիսլավայում հանդիպումից առաջ, որոնց արդյունքներով ակնկալվում էր հնգակողմ հայտարարության ընդունում։

«Ինձ համար սրանում ոչ մի զարմանալի բան չկա։ Դա սպասելի էր։ Հարցն այն է, որպեսզի հայկական դիվանագիտությունը համապատասխան պատասխան տա՝ համակողմանի ներկայացնելով  Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը բանակցություններում»,- նշել է Պողոսյանը։ Նա միաժամանակ ընդգծել է, որ հայկական կողմը պետք է բոլոր հույսերը դնի սեփական Զինված ուժերի եւ Արցախի Պաշտպանության բանակի վրա։ «Այս հարցում մենք դաշնակիցներ չունենք։ Անհրաժեշտ է հույսը դնել սեփական ուժերի վրա, գիտակցել իրավիճակը մինչեւ վերջ, զբաղվել անվտանգության համակարգի կատարելագործմամբ, այդ թվում տնտեսության, ԶՈւ, գիտության եւ այլն զարգացման միջոցով։ Եվ հիշել, որ Ադրբեջանն այսուհետ եւս ցուցադրելու է նույնպիսի դիրքորոշում, իսկ խնդիրը, միեւնույն է, լուծվելու է զինվորի ոգու եւ պատրաստվածության շնորհիվ։ Եթե հոգնենք, թուլանանք, ինքներս մեղավոր կլինենք։ Եթե չհոգնենք, չալարենք եւ շարունակենք պաշտպանել սեփական շահերը, կշահենք»,- նշել է փորձագետը։

Հարցին, թե վկայում է արդյոք նշյալ փաստաթղթի բովանդակությունը ադրբեջանական կողմից փոխզիջման գնալու ցանկության բացակայության մասին, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Իսկ ինչ է, մինչ օրս նրանք ինչ-որ բան վկայե՞լ են այդ իմաաստով։ Ոչ։ Եվ զարմանալու բան չկա։ 30 տարի նույնն է շարունակվում։ Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարությունները վկայել են այս մասին»։

Պողոսյանը նշեց, որ տեղի ունեցածը ոչ մեկի ոչ զարմանքն է առաջացնում, ոչ էլ հուսահատությունը կամ խաբված պատրանքներն ու ակնկալիքները։ «Բայց կա գործընթաց, եւ մենք հասկանում ենք, որ դրան պետք է մասնակցել, հասնել Արցախի վերադարձին բանակցությունների սեղանի շուրջ, առաջ տանել սեփական շահերը։ Իսկ թղթերը կգան ու կգնան։ Հարցը ոչ թե թղթով է լուծվելու, այլ բոլորովին այլ տեղում։ Եվ լուծվելու է շնորհիվ ազգի տոկունության ու ոգու, մինչեւ վերջ իր շահերը առաջ տանելու»,- եզրափակել է Թեւան Պողոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Ամենաշատ