News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան կարգավորման հարցում կա հայտարարությունների երեք ձեւաչափ. նախ, երբ հայտարարություններ իբրեւ այդպիսին չկան, երկրորդ, երբ հայտարարությունը եռակողմ է, եւ երրորդ, երբ հայտարարությունը հնգակողմ է։ Դա այն տարբերակն է, երբ համանախագահներին միանում են նաեւ հակամարտող կողմերի ներկայացուցիչները։

Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում դեկտեմբերի 4-ին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին Երեւանի պաշտոնական դիրքորոշման մասին ադրբեջանական կողմի՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման տեսլականի այսօրվա հայտարարության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ բանակցությունների սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա, որոնցով կարելի լիներ վարել բանակցային գործընթաց։ «Ոչ, որովհետեւ մենք պետք է սկզբում հասկանանք ամպլիտուդը։ Մենք հայտարարել ենք այն մասին, որ մեզ հարկավոր են բացատրություններ Մադրիդյան սկզբունքների առիթով, բայց մենք դրանք դեռ չենք ստացել։ Հիմա, ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, ես փաստորեն կարող եմ միայն ասել այն մասին, որ մենք լուծել ենք մեր առջեւ դրված խնդիրները մեկուկես տարվա ընթացքում։

Մենք՝ Հայաստանը եւ Ղարաբաղը, ձեւակերպել ենք մեր նոր ընդհանուր դիրքորոշումը, ամրագրել, որ Հայաստանի եւ ԼՂՀ կառավարությունների պատկերացումներն, ըստ էության, նույնն են։ Մեր դիրքորոշումը ավելի հաջող ու հասանելի է դարձել միջազգային հանրությանը»,- ընդգծել է Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ