News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ առաջատար անդամ երկրները հասկանալ են տվել, որ իրենք միասնական են։ «Մենք միասին ենք՝  մեկը բոլորի եւ բոլորը՝ մեկի համար»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ նշելով, որ «մեր հավատարմությունը 5-րդ հոդվածին, կոլեկտիվ պաշտպանությունը, երկաթի պես ամուր է»։

Նրա խոսքով՝ այսօր առաջնորդ երկրները պարտավորվել են ապահովել հեռահաղորդակցային ենթակառուցվածքի անվտանգությունը, այդ թվում 5G ցանցերի։ «Մենք համաձայնել ենք հենվել միայն անվտանգ եւ կայուն համակարգերի վրա»։ Նա նաեւ նշել է, որ տեղի է ունեցել առարկայական բանավեճ Ռուսաստանի եւ սպառազինությունների հանդեպ ապագա վերահսկողության մասին։ «Մենք հավատարիմ ենք ուժեղ զսպմանն ու պաշտպանությանը՝ մնալով բաց Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության համար։ ՆԱՏՕ-ն պաշտպանական եւ համակարգված ձեւով արձագանքում է Ռուսաստանի կողմից միջին հեռահարության հրթիռների տեղակայմանը, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ կրել։ Եվ մենք առաջվա պես հավատարիմ ենք սպառազինությունների արդյունավետ վերահսկման գաղափարին, զինաթափմանը եւ զենքի չտարածմանը»,- նշել է նա։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը նշել է, որ համաշխարհային առաջնորդներն առաջին անգամ անդրադարձել են Չինաստանին՝ որպես խնդրի, ինչպես նաեւ հնարավորությունների, որոնք նա ստեղծում է։ «Առաջնորդները համաձայնել են, որ մենք պետք է միասին լուծենք այդ խնդիրը որպես դաշինք։ Եվ որ մենք պետք է գտնենք Չինաստանին սպառազինությունների վերահսկման միջոցառումներին մասնակցել հարկադրելու միջոցներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ