News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Կարող եմ ասել այն, ինչ հրապարակված է մամուլում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ՀՔԾ առաջադրած մեղադրանքին։

«Քննությունը կպարզի։ Որևէ ավել բան, քան հրապարակվածը, չեմ կարող ասել։ Հիշո՞ւմ եք՝ ՀՀ–ում կար գյուղատնտեսության վառելիքի սուբսիդավորման ծրագիր։ Մեր կառավարությունն է այդ ծրագիրը փակել, որովհետև համարում էինք, որ դա կոռուպցիոն ծրագիր է, իրականում գյուղացիներին ոչ մի բան չի տալիս։ Մեզ քննադատեցին դրա համար։ Հիմա պարզվում է՝ այդ նավթամթերքի սուբսիդավորման ծրագրով մրցույթ է հայտարավում ու մրցույթի ժամանակ առաջարկվում է  էժան գին։ Ըստ նյութերի՝ Սերժ Սարգսյանը հանձնարարում է պետական մարմնին, որ դիզվառելիքը գնեն ոչ թե էժան առաջարկող ընկերությունից, այլ այն ընկերությունից, որի անունը, համոզված եմ, ոչ մեկիդ ոչինչ չի ասի։ Այդ ընկերության անունն է «Ֆլեշ»»,– կատակեց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ