News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հանդես է գալիս տիեզերքի ռազմականացման դեմ, սակայն ընթացիկ պայմաններում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ուղեծրային խմբավորման ամրապնդմանը, ռազմական թեմայով ժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանը միշտ հետեւողականորեն հանդես է եկել եւ հանդես է գալիս տիեզերքի ռազմականացման դեմ։ Միաժամանակ, իրավիճակի զարգացումը մեզնից պահանջում է մեծ ուշադրություն դարձնել ուղեծրային խմբավորման ամրապնդման վրա, ինչպես նաեւ հրթիռա-տիեզերական ոլորտի վրա ընդհանրապես»,- ասել է Պուտինը։

«Աշխարհի առաջատար երկրները ակտիվորեն զարգացնում են ռազմական եւ երկակի նշանակության ժամանակակից տիեզերական համակարգերը, լրացնում եւ կատարելագործում են դրանց տեխնիկական բնութագրերը։ Իսկ ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարությունն ընդհանրապես տիեզերական տարածքը բացահայտ դիտարկում է որպես ռազմական գործողությունների թատերաբեմ»,- հավելել է նա։

Նրա խոսքերով, ԱՄՆ-ը տիեզերքում ծրագրում է ռազմական գործողություններ։ «Այդ ոլորտում ռազմաքաղաքական առավելության համար ԱՄՆ-ը արագացված ստեղծում է տիեզերական ուժեր, որոնք առաջադրված խնդիրների շրջանակներում արդեն անցկացնում են օպերատիվ նախապատրաստման միջոցառումներ»,- ասել է ՌԴ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ