News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Որեւէ հիմք չկա, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրելու, նրան առաջադրված մեղադրանքն անհիմն է, կան ՀՔԾ-ի ենթադրություններ, որոնք իրավական հիմքեր չունեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գեւորգ Կոստանյանի փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանը։

Նշենք, որ քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց Գեւորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ:

Փաստաբանի խոսքով՝ դատարանի նման որոշման բավարարման համար որեւէ իրավական հիմք չկա, քանի որ որոշման հիմքերը ենթադրություններ էին. «Քննիչի կողմից ներկայացված բոլոր փաստարկները վկայում էին, որ Գեւորգ Կոստանյանը առնչություն չունի իրեն մեղսագրվող մեղադրանքի հետ։ Քննիչի խոսքում որեւէ ապացույց չկա, թե Կոստանյանը դրդել է որոշ պաշտոնատար անձանց կեղծ փաստաթղթեր կազմել «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ»,- ասաց Համբարձում Մելիք-Սարգսյանը։

Նա հայտնեց, որ Գեւորգ Կոստանյանը որպես մեղադրյալ ներգրավվել է պաշտոնական հանցագործություններ կատարելու համար՝ 308-րդ, 314-րդ հոդվածներով. «Նույնիսկ մեղադրանքն է անհիմն, եւ մենք պատրաստվում ենք շատ արագ կարգով Վերաքննիչում բողոքարկել նշված որոշումը»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ Գեւորգ Կոստանյանը ցանկություն ունենա ՌԴ քաղաքացիություն ստանալ, փաստաբանն ասաց. «Նման տեղեկություն չունեմ եւ համոզված եմ, որ նման բան չի կարող լինել։ Նրան ճանաչելով համոզված եմ, որ նման բան չի կարող լինել։ Նա քաղաքացիությունը չի փոխի»։

Փաստաբանը հայտնեց, թե մեղադրանքի համար բավարար չափի ցուցմունքներ չկան. «Ընդհանրապես չկան, կան ենթադրություններ, ՀՔԾ-ի ենթադրությունները, որոնք իրավական հիմք չունեն»։

Նա նշեց, որ Կոստանյանը ՌԴ Գլխավոր դատախազությունում է դասախոսում. «Նրա գտնվելու վայրն անգամ քննչական մարմիններին հայտնի է։ Պարոն Կոստանյանը կորոշի՝ երբ ներկայանալ։ Նախնական պայմանավորվածությամբ՝ պարոն Կոստանյանը գալու էր սեսիայի ավարտից հետո, ուղղակի այս որոշումը մենք դեռ պետք է բողոքարկենք»։

Դիտարկմանը, որ Գեւորգ Կոստանյանը եւ Գեւորգ Մհերյանը 25 հարցից բաղկացած հարցաշար են տարել ոստիկանություն եւ հորդորել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին կազմել հետին թվով փաստաթղթեր, ինչը Կոստանյանը չէր հերքել, փաստաբանն արձագանքեց.

«Մենք պետք է կարողանանք տարբերակել հարցաշարը կեղծ փաստաթղթեր կազմելուց։ Հարցաշարը վերաբերում է կոնկրետ ոստիկանության առնչության տվյալ դեպքին։ Ըստ նախաքննական մարմնի՝ կեղծ փաստաթղթերը կազմվել են ծոծկելու համար կատարված իրողությունը, որ ոստիկանությունը նախնական որեւէ տվյալ չի ունեցել, որ հավաքված ամբոխի մոտ զենք է եղել։ Կոստանյանի առնչությունն այս դեպքին որեւէ աղերս չունի»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտնել էր Կոստանյանին «Մարտի 1-ի գործով» որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նրան առաջարկվել էր 48 ժամվա ընթացքում ներկայանալ՝ մեղադրանք առաջադրելու համար:

Գեւորգ Կոստանյանը, որը հայտնում էր, թե Մոսկվայում է, ողջամիտ չի համարում 48 ժամվա ընթացքում ներկայանալու պահանջը, իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե Կոստանյանը 48 ժամվա ընթացքում չներկայանա, ՀՔԾ-ն կիրականացնի օրենքով իրեն վերապահված գործողություններ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, եւ դրանում շոշափվում էին նաեւ Կոստանյանի եւ ոստիկանապետի նախկին տեղակալ Գեւորգ Մհերյանի անունները: Մասնավորապես, ըստ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ տարածված հաղորդագրության՝ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաեւ 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաեւ հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները եւ ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի եւ սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման եւ ապացույցները կեղծելուն:

Գեւորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ