News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


500 միլիոն դրամի հափշտակության մեղադրանք երրորդ նախագահին։ Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չհեռանալու ստորագրություն է։ Կալանավորումը՝ որպես նախկին գլխավոր դատախազի խափանման միջոց։ Իսկ Գեւորգ Կոստանյանը Մոսկվայում ամփոփում է բուհական սեսիան։ Թեժ բանակռիվ Ազգային ժողովում ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» միջեւ։ Կրքերը բորբոքվել էին Ծառուկյան-Մարության հեռակա բանավեճի շուրջ։ Փաշինյանը խոստանում է կտրել «Հյուսիս-հարավը» կթու կով դարձրածների թաթիկները. Ծառուկյանի ակտիվությունը նա պայմանավորում է «Մուլտի գրուպի» ղեկավարի հանդեպ մեղադրանքով։ Երիտասարդ դաշնակցականների դեմ համաչափ ուժ է կիրառվել. Ալեն Սիմոնյանը նաեւ համոզված է, որ այդ ակցիաներով ՀՅԴ-ն փորձում է վերակենդանանալ։ Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիեւային Ստեփանակերտ է հրավիրել։ Ադրբեջանի փոխնախագահը Արցախում մուղամ կլսի միայն խաղաղության ուղերձով այցի դեպքում։

Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին։ Ըստ մեղադրանքի՝ պետության նախկին ղեկավարը ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքի արդյունքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպել է պաշտոնատարանձանց կողմից պետությունից վատնելու եղանակով մոտ 500 միլիոն դրամի հափշտակություն:Քննչական ծառայությունը շարադրել է 17 մլն լիտր դիզվառելիքի պետական աջակցության ծրագրի ընթացքում կատարված մեքենայությունները։ Ըստ լրատվամիջոցներից մեկի՝ նախկին նախագահի դեմ ցուցմունք է տվել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը։ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորման որոշում է կայացրել նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանիվերաբերյալ:Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտնել էր Կոստանյանին «Մարտի 1-ի գործով» որպես մեղադրյալ ներգրավելու մասին:Գեւորգ Կոստանյանը գտնվում է Մոսկվայում։

Չորեքշաբթի խորհրդարանում կրքեր են բորբոքվել նախօրեին՝ Գագիկ Ծառուկյան-Հայկ մարության հեռակա բանավեճի շուրջ։ ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն, ի պատասխան իրենց անցյալը հիշելու կոչերին, հիշեցրել է, որ եթե չլիներ ԲՀԿ-ի կողմ քվեարկությունը, Նիկոլ Փաշինյանը օրինական ճանապարհով վարչապետ չէր ընտրվի եւ հայտնի չէ, թե այդտեղ նստածները որտեղ կլինեին։ 

«Քանի՞ գլխանի էիք, որ վարչապետ չընտրեիք, որ ժողովրդի կարծիքը հաշվի չառնեիք», հարցրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Զոհրաբյանը տեղից պատասխանել է, ինչին հետեւել է Սիմոնյանի արձագանքը.«Ձեզ չափավորեք»:

«Իմ քայլից» Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ Փաշինյանին ընտրելով ԲՀԿ-ն ոչ թե լավություն է արել իրենց, այլ դա արել է ժողովրդի պահանջով: «Եվ եթե դուք չանեիք այն, ինչ ժողովուրդը պահանջել է, ապա հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք: Ժողովուրդը դա կորոշեր:

Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս պարոն Ծառուկյանին աշխատանքից հեռացնել գրանցված ու չգրանցված բոլոր այն մարդկանց, ում ինքը վճարում է, որովհետեւ իր փողերը վատնվում են, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է «Իմ քայլական» մեկ այլ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

Ես ոչ մի սխալ բան չեմ ասել եւ իրականությունն եմ ներկայացրել, հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նախօրեին Երեւանի քաղաքապետի հարցազրույցին, որտեղ Հայկ Մարությանը նշում էր, որ ինքը շինթույլտվություն չի տվել Ծառուկյանին:Փաստաթուղթը «Կեմպինսկի» հյուրանոցի կառուցման համար տրված է 11 հարկ կառուցելու, շարունակելի նշումով:

Հայկ Մարությանը տվել է ոչ թե շինթույլտվություն, այլ միայն նախագծման թույլտվություն, հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։Ծառուկյանին ժամանակին շինթույլտվություն տվել է նախկին քաղաքապետը։

Գագիկ Ծառուկյանը նորից պնդել է իր ճշմարտացիությունը, դարձյալ անդրադարձել նախօրեին ներդրումների խոչընդոտների մասին իր հայտարարությանն ու դրա հերքումներին։

«ԲՀԿ» խմբակցության քարտուղար Արման Աբովյանըհայտարարել է, որ ի նշան բողոքի իրենց խմբակցությունը բոյկոտում է Ազգային ժողովի նիստը։Հայտարարությունից հետո ԲՀԿ բոլոր ներկայացուցիչները լքել են խորհրդարանի դահլիճը։

Երբ ԲՀԿ խմբակցությունն սկսել է բողոքել ներդրումային միջավայրից, ժամանակագրորեն, դա համընկել է այն բանի հետ, որ Քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավարին՝ «Հյուսիս հարավ» ծրագրի շրջանակում շատ խոշոր չարաշահումներ թույլ տալու համար, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել դեկտեմբերի 2-ին, Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Իշխանի Աջամյանի հարազատները։Մահացած զինվորի հարազատների հետ հանդիպել են պատգամավորները, ասել, որ քրեական գործը կտա բոլոր հարցերի պատասխանները։ Հանդիպման ժամանակ սպանվածի մայրը ուշագնաց է եղել, հավաքվածները նրան ուղեկցել են դեպի շտապօգնության մեքենան։

Նախորդ օրը երիտասարդ դաշնակցականներին ԿԳՍՄ նախարարության մոտից բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ է համարել Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Ըստ նրա՝ այդ ակցիայով ՀՅԴ-ն փորձում է քաղաքականապես վերակենդանանալ

«Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում»  թեմայով համաժողովին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ասել է, որ Մեհրիբան Ալիևայի երազանքը՝ մուղամ լսել Ղարաբաղում, ինքը կարող է իրականություն դարձնել։ Բայց եթե Մեհրիբան Ալիևայի երազանքն այն է, որ գան Արցախ և մուղամ լսեն պատերազմի միջոցով, ապա տիկին Հակոբյանը վստահ է, որ  այդ երազանքն անկատար կմնա, եւ հավանաբար նորանոր բնակավայրեր կլինեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք:

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։ Դրանից հետո ծրագրված է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, իսկ դրա արդյունքներով՝ հնգակողմ հայտարարություն։

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը մեկնաբանել է Բրատիսլավայիհանդիպումից առաջ Բաքվի տարածած փաստաթուղթը, որով Ադրբեջանը պահանջում է իրեն հանձնել տարածքների վերահսկողությունը, Ղարաբաղ վերադարձնել փախստականներին եւ հետո նոր համաձայն կլինի «որոշել Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանի կազմում»։Ադրբեջանում ներկայումս տեղի ունեցող շարունակական ներքաղաքական վերադասավորումների ֆոնին, ինչը փաստում, որ այս փուլում Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական ներգրավման: Բանակցություններից առավելապաշտ դիրքորոշումներով խուսանավումը թուլության նշան է»,- ասել է Արմեն Պապիկյանը:

Ազգային անվտանգության ծառայությունը առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ԿԳՍՄ նախարարի տեղակալը, նրա վարորդն ու հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը: Նախնական տվյալով Գեւորգ Լոռեցյանը մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման մրցույթներում տնտեսվարողինաջակցելու դիմաց վարորդի միջոցով կաշառքի պայմանավորվածություն է ձեռք բերել. վարորդն ու տնտեսվարողը բռնվել են փողը հանձնել-վերցնելուց հետո։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.19 դրամով ու կազմել 477.83 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.69 դրամով ու կազմել  529.15 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.96 դրամով ու հասել  623.85 դրամի, ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 1 լումայով ու կազմել  7.47 դրամ։

Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռներումեւ Արցախում դեկտեմբերի 5-ին սպասվում է ձյուն, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին տեղերում՝ բուք եւ վատ տեսանելիություն։Երեւանում վաղը երեկոյան սպասվում են տեղումներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում ջերմաստիճանը կլինի +2+4, վաղը ցերեկը՝ 5-ից 7 աաստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ