News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. ««Այդ քանի՞ գլխանի էիք, որ այստեղ վարչապետ չընտրեիք: Ժողովուրդն է այդպես պահանջել»: Երեկ խորհրդարանում նման կերպ է արտահայտվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ԲՀԿ-ին: ԼՀԿ-ից «Իմ քայլը» դաշինք տեղափոխված Հայկ Կոնջորյանն էլ հավելել է, թե՝ «երբ քվեարկել եք վարչապետի օգտին, մեզ լավություն չեք արել, այլ ժողովրդի պահանջն եք կատարել»:

Նման կարգի հայտարարությունները, որոնք օրվա իշխանությունների առօրյա լեքսիկոնի մշտական մասն են, ամբողջական պատկերացում են տալիս նրանց հոգեվիճակի, որդեգրած գործելաոճի ու հետեւանքների մասին: 

Անընդհատ շահարկելով ժողովրդի անունը, ժողովրդի անվան հետեւում թաքնվելով՝ իշխանություններն ընդամենը մեկուկես տարում անվերադարձ հեռացան նույն ժողովրդից, կորսվեցին մեծամտության ալիքների մեջ, իրենց երեւակայեցին որպես անփոխարելիներ, ամենագետներ, ամենաիրավացիներ:

 Ի հետեւանս, եթե հայտնի ֆիլմից Սաախովի հայտնի բառերը մի քիչ փոխենք, նրանց գերակշիռ մասը իրականությանը նայում է իրենց կաբինետների, ծառայողական մեքենաների պատուհաններից կամ, որ ավելի վատ է, ֆեյսբուքյան էջերի միջոցով: 

Մի խոսքով, իրականությունից կտրվել են աննկարագրելի կարճ ժամանակահատվածում: 

Ընդ որում, սա փորձագիտական լայն շրջանակների ու հասարակության սթափ ու խելացի դատող հատվածի զգալի մասի տեսակետն է, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնվում է, սակայն անսխալականության բարդույթը թույլ չի տալիս իշխանություններին տեսնել իրականությունը: 

Թեպետ այլ կարծիք էլ կա, որի մասին խոսում են բազմաթիվ քաղաքագետներ, այն է՝ իշխանությունների վերջին շրջանի ծայրահեղ պահվածքը, իրենց «ոտքը տրորած» ցանկացած մեկի վրա կատաղի հարձակումները, այդ թվում՝ իրավապահ համակարգի միջոցով, գուցե թե այն բանի արդյունք են, որ նրանք հրաշալի հասկանում են իրենց վարկանիշի անկման փաստը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ