News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփը սահմանազանցել է իր լիազորությունները, եւ նրա գործողությունները ինփիչմենթ հայտարարելու հիմք են, փորձագիտական լսումների արդյունքներով հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով կոմիտեի ղեկավար դեմոկրատ Ջերոլդ Նադլերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագահը կատարել է իմփիչմենթի հանգեցնող խախտում: Նա օտարերկրյա կառավարությանը խնդրել է միջամտել մեր ընտրություններին: Այնուհետեւ դրա մեջ մերկացվել է եւ խանգարել քննիչներին: Երկու անգամ»,- ասել է նա:

«Նախագահ Թրամփի գործողությունները սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգությանը եւ անմիջական սպառնալիք հաջորդ ընտրություններին»,- հավելել է Նադլերը՝ կարծիք հայտնելով, որ ամերիկացիների մեծամասնությունը պատրաստ է Սպիտակ տան ղեկավարին պաշտոնից հեռացնելուն:

«Այսօր ես այստեղ նստած լսելով հիմնավորված, հստակ եւ համոզիչ վկայությունները, որ նախագահը չարաշահել է լիազորությունները, փորձել խափանել Կոնգրեսի սահմանադրական դերը, վարկաբեկել է մեր ընտրությունները, իմ գործընկերներին կոչ եմ անում հետեւել իրենց տված երդմանը»,- ասել է Նադլերը՝ ավարտելով լսումները:

Դատական գործերով կոմիտեում հանրապետականների առաջնորդ Դագ Քոլինզն իր հերթին հայտարարել է, որ դեմոկրատները «մտահոգված են հաջորդ տարվա ընտրություններով» եւ նրանց գործողությունները հարուցել է վախը, որ Թրամփին կպարտվեն:

Կոնգրեսականի խոսքով՝ նախագահը քաղաքական հակառակորդների դեմ հետաքննություն սկսելը չի դրել որպես Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու պայման: Քոլինզը հայտնել է, որ Կիեւն անգամ տեղյակ չէր, որ այն սառեցրել են, երբ Թրամփը հեռախոսով խոսել է Վլադիմիր Զելենսկու հետ: Սա հակասում է վկաների ցուցմունքներին, որոնք պատմել են, որ արդեն դրանից առաջ ուկրաինական դեսպանության աշխատակիցները մտահոգություն են հայտնել օգնության ուշացմամբ: Հանրապետականները կրկին հետախուզության հարցերով կոմիտեի ղեկավար Ադամ Շիֆին կոչ են արել ցուցմունքներ տալ իմփիչմենթի հարցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ