News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 51 հարց, որից 40-ը չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի թիվ 8 փոփոխությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,

-              «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին չորրորդ արձանագրությունը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

-              «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,

-              «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

-              «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

-              «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը, դրա գործողությունների շրջանակը և ֆինանսական գնահատականը հաստատելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին եւ այլ հարցոեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
ՎԶԵԲ-ը Հայաստանին կտա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ եւ 16 մլն եվրոյի դրամաշնորհ. Հայտնի են նպատակները
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում  հավանություն տվեց...
Ամենաշատ