News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի եւ ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է մեկ երկրաշարժ։

Նոյեմբերի 26-ին Հայաստանում՝ Արտաշատ քաղաքից 7 կմ հյուսիս-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ՝

•               Նոյեմբերի 27-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 45 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ եւ 37 կմ հարավ-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 20 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

•               Նոյեմբերի 28-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 35 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ եւ 35 կմ հյուսիս-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ։

•               Նոյեմբերի 29-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 27 կմ հյուսիս-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ։

•               Դեկտեմբերի 1-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 28 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 26 կմ հարավ-արեւմուտք 5 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 18 կմ հարավ-արեւմուտք 5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երեք երկրաշարժ: Նոյեմբերի 26-ին 6.4 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ է գրանցվել Բալկանյան թերակղզու արեւմտյան ափամերձ տարածքում` Ալբանիայի Տիրանա մայրաքաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժին հետեւել են բազմաթիվ հետցնցումներ, որոնցից 4-ը գերազանցել է 5 մագնիտուդը: Երկրաշարժերի հետեւանքով զոհվել է 51 մարդ, ավելի քան 900 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Ավերվել են 5500 բնակելի շինություն, 28 դպրոց, 146 ձեռնարկություն: Ալբանիայի մայրաքաղաքում վնասվել են 15 էլեկտրակայան, երկու առողջապահական հաստատություն եւ 149 առեւտրային օբյեկտ: Նոյենբերի 27-ին եւ դեկտեմբերի 2-ին 6.0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Հունաստանի Կրետե կղզու արեւմտյան ափամերձ տարածքում` Պլատանոս քաղաքից 45 կմ դեպի հյուսիս-արեւմուտք եւ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում` Ալեուտյան կղզիների տարածքում: Վերջին երկու երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ