News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Երբ ես գրառում էի արել, որ պետք է ազատվել ժանգոտած ու անպետք մետաղի ջարդոնից, շատ հետաքրքիր արձագանք ստացա. Ասում են՝ փաստորեն դուք պարտադրում եք, որ մետաղը ջրի գնով հանձնեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությանը:

«Որ այդ մետաղը ընկած ժանգոտում է, ոչ մի կոպեկի օգուտ չի բերել այդ մարդուն, ոչինչ, որ երեխաներ են բարձրացել ընկել, ոչինչ: Ու էստեղ էլի գալիս է ներքաղաքական դավադրությունը, որ փաստորեն հեղափոխությունը նրա համար էր, որ այդ ժեշտի կուզովները նախկին ռեժիմի շահերին ծառայեցնեն: Խելագարվելու  բան է: Ես չեմ թաքցնի, երբեմն մեր կուսակցության անդամներ, երբեմն ԱԺ պատգամավորներ են սենց բաներ գրում, ուզում ես պատուհանը բացես ու...»,-ասաց Փաշինյանն ու ծիծաղելով հավելեց. «Դրա համար մեր անվտանգությունը պատուհաններն այնպես է դասավորել, որ չեն բացվում 1-2 նման փորձից հետո: Հիմա էլ տակը ցանցեր են ուզում դնեն»:

Փաշինյանն ընդծեց, որ այստեղ ոչ թե տնտեսական, այլ քաղաքակրթական հարց է լուծվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ