News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մենք փոխանակ կարեւորենք՝ ինչի համար են եկել, ասում ենք՝ թագաժառանգ էր, թե ոչ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄԷ դսպանության տարածած հայտարարությանը, որ Աբու Դաբիի թագաժառանգը երբեւէ չի այցելել Հայաստան։

«Թագաժառանգի անունը տվող մարդը սկի 3 կիլոմետրից թագաժառանգ իրա կյանքում չի տեսել։ Ոնց որոշեց թագաժառանգն ա եկել, թե․․․Ինչ կապ ունի թագաժառանգ ա եղել, թագավորի տղա ա եղել, հորեղբոր տղա ա եղել, մորքուրի մարդ ա եղել, էդ մարդիկ եկել են ներդրում անելու 2 միլիարդ դոլարի, մենք փոխանակ կարեւորենք ինչի համար են եկել, ասում ենք նրա անունը թագաժառանգ էր, թե եսիմ ինչ ժառանգ․․․էսօր սկի 100 հազար դոլարի ներդրում չի կարողանում բերի իշխանությունը, Ծառուկյանն իր անձնական հեղինակությամբ 2 միլիարդ դոլարի ներդրում է բերում ու այդտեղ ամենակարեւոր հարցն այն էր, թե այդ օրը շորտիկով է եղել, թե ջինսով։ Ով դրեսկոդի մասին ասում է, հլը իրենց հագածը նայեք։ Էսօր պատգամավոր կա, որ ամառը նայում ես, չես կարողանում իր զբաղմունքի մասին ենթադրես։ Եես հասկանում եմ էտիկետի խնդիր կա, բայց պետք է հասկանանք ինչի համար էին եկել, կարող ա շեյխն եկել էր հատուկ քաղաքապետին վիրավորելու»,-նշեց նա։

Տպել
Ամենաշատ