News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել իր որոշումներից մեկում, որով նախատեսվում է Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը լրացնել թեթեւ ավտոմոբիլներ տողով:

Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար բագրատ բադալյանը՝ նշելով, որ դա հնարավորություն կտա աջ ղեկով ավտոմեքենաները առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան եւ ՀՀ տարածքում իրականացնել աջ ղեկը ձախ դարձնելու գործընթացը:

Դա անելուց հետո պետք է ավտոմեքենան մաքսազերծում իրականացնելուց հետո հաշվառել եւ ազատ շահագործել ՀՀ տարածքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փաստորեն ժամանակավոր ներմուծում ռեժիմով թույլ է տրվում աջ ղեկով մեքենաները բերել, ՀՀ տարածքում ղեկային կարգավորումները փոխել, որից հետո միայն հաշվառվի եւ շահագործվի:

«Մենք այսօր խնդիր ունենք, որ աստղաբաշխական թվով մեքենաներ են ներկրվում Հայաստան, եւ քանի որ 2020 թվականի մաքսային ռեժիմի փոփոխություն է լինելու, ենթադրում եմ, որ այստեղ կտրուկ անկում պիտի լինի, բայց պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Պետք է հասկանանք, թե որքան Հայաստանից դուրս գնաց, որքանը մնաց ՀՀ-ում եւ դա ինչ մարտահրավեր է բերում»,-ընդգծեց Փաշինյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց քննարկել ընդհանրապես, աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան, անգամ եթե ղեկը փոխված է:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյաննն էլ նկատեց, ըստ էության, գեներացնում են վթարի պոտենցիալ օբյեկտ հանդիսացող շարժական գույքի ծավալներ Հայաստանում: «Եթե մենք սերտիֆիկացիա չանենք, կպարզվի, որ վթարների մեծ քանակի պատճառն այն է, որ ղեկի տեղափոխությունն արվել է ոչ պրոֆեսիոնալ ձևով»-ասաց նա:

Արձագանքելով՝ վարչապետը նշեց. «Եկեք պայմանավորվենք, որ էս խմբաքանակն էլ դուրս է գալիս, ու ընդհանրապես փակում ենք էս կարգի մեքենաների ճանապարհը»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ավելացրեց, որ նախորդ տարվա վերջում էլ էին նման քննարկում արել ու ասել, որ սա էլ են անում ու վերջ, բայց հիմա էլի վերադարձել են: Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Այսինքն` հիմա պարզ-պրիմիտիվ հարց են դնում՝ ասում են՝ Վրաստանի արհեստավորն էդքան փող ա աշխատում, մեր արհեստավորին չե՞ք թողում աշխատի: Հիմա մենք որոշումը, փաստորեն, կիսատ ենք կայացրել ու փողը Հայաստանից տեղափոխել ենք ուրիշ երկիր, վատ որոշում ենք կայացրել»,-ասաց վարչապետը և կոչ արեց կոնկրետ ամսաթիվ որոշել, թե երբվանից են արգելում անգամ փոխված ղեկով մեքենաների ներկրումը ու այլևս նոր նախաձեռնություն չբերել: 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ իր տպավորությունն այն է, որ ծնունդով աջակողմյան մեքենա չեն կարողանալու ներմուծել: «Ես այդպես էի հասկացել, բայց ստացվում է, որ ունենք մի իրավիճակ, որ կարող ենք ընդունել եթե մեր երկրից դուրս է փոխվել ղեկը:Ես կարծում եմ, որ պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ փոխված ղեկով չլինեն շահագործման»,-ասաց:

Վարչապետը նշեց, որ VIN  կոդով պետք է պարզել աջակողմյան է, թե ձախակողմյան է մեքենան և կոչ արեց ընդհատել քննարկումը և պարզել դա հնարավոր է, թե հնարավոր չէ :  Դավիթ Անանյանն ասաց, որ վին կոդը վերծանելու հնարավորություն չունեն: Այսպիսով՝  որոշումն ընդունվեց՝ հետագայում հարցը քննարկելու պայմանավորվածությամբ:

Նշենք, որ մինչ այս, ավտոներկրողները եւ անհատ քաղաքացիները աջակողմյան ղեկ ունեցող մեքենաները Ճապոնիայից  բերում էին Վրաստան, այնտեղ վրացի եւ ադրբեջանցի վարպետները մեքենաները դարձնում էին ձախակողմյան։ Այնուհետ արդեն որպես ձախակողմյան ղեկ ունեցող մեքենա, ներմուծում էին Հայաստան։ 

Նոր ընդունված որոշումը խիստ ուշացած է, քանի որ արդեն հունվարի 1–ից մեքենաների մաքսազերծումը խիստ բարձրանում է եւ աջակողմյան մեքենա բերելը շահավետ չի լինելու։ Այս ընթացքում Վրաստանում աշխատող վրացի եւ ադրբեջանցի վարպետները հայերի մեքենաների ղեկը փոխելով աշխատեցին միլիոնավոր դոլարներ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Հունգարիայում վաճառքի է հանվել հազվագյուտ «Վոլգա», որը պատկանել է Գերմանիայում «ԳԱԶ»-ի դիլերին
Վաճառողը հիշեցնում է, որ ԳԱԶ-3111 նախագիծը սկսվել է 1990-ականների առաջին կեսին, իսկ ընդհանուր արտադրանքը կազմում է մոտ 400 միավոր
Ամենաշատ