News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Գրանդ Ջանքշեն քաղաքում տեղակայված զենք արտադրող ընկերությունը համաձայնել է 1 մլն դոլար վճարել որպես փոխհատուցում ամերիկյան բանակին մատակարարված անորակ M320 նռնականետերի համար։ Տեխնիկական չափորոշիչներին չհամապատասխանող զենքը մատակարարվել է 2016 թվականի հուլիսից մինչեւ 2018 թվականի մարտ, տեղեկացնում է RG-ն։

Ինչպես տեղեկացնում է Denver Post պարբերականը, ԱՄՆ Կոլորադոյի օկրուգի դատախազ Ջեյսոն Դանն ասել է, որ արտադրող ընկերության պաշտոնյաները գիտեին, որ նռնակափողերը պատրաստվել են էժան եւ ոչ ամուր պողպատի տեսակից, բայց չեն ասել դրա մասին բանակի ներկայացուցիչներին։

Անորակ  նռնակափողերի մասին հայտնի է դարձել ինժեներ Ջեյմս Քուոլի շնորհիվ։ Նա ղեկավարությանը տեղեկացրել է խոտան դետալների մասին, բայց նրա հայտարարությունն անտեսել են։ Հինգ ամիս անց՝ 2017 թվականի նոյեմբերին Քոուլը տեղեկացրել է իր հայտնաբերած փաստերի մասին դաշնային դատախազությանը։ Հետաքննությունը տեւել է մոտ երկու տարի։

«Արտադրական գործընթացի ցանկացած խափանում պետք է օպերատիվ եւ ազնիվ լուծում գտնի, կամ մենք կապալառուներին կհամարենք պատասխանատու խարդախության մեջ»,- ասել է դատախազը։

Նշենք, որ M320 նռնակափողը պաշտոնապես ԱՄՆ բանակին մատակարարվում է 2009 թվականից։ Այն կարող է ամրացվել M16 գրոհային հրացանին, CAR-15 կարաբինին կամ այլ հրացանների՝ փամփշտակալի առջեւի մասում։ Բացի այդ, М320-ը կարելի է օգտագործել նաեւ առանձին։ Դրա համար նռնականետը ունի կոթ՝ գիշերային նշանառությամբ եւ լազերային թիրախացույցով։ M32-ը կարող է կրակել ՆԱՏՕ բոլոր նռնակներով՝ ֆուգասային, ծխային եւ լուսավորող։ Նշանառության հեռահարությունը 150 մետր է, առավելագույնը՝ 400 մետր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ