News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ղարաբաղի հարցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը: Այս մասին դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Առողջ հասարակություն» հասարակական կազմակերպության նախագահ, Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այս մասին է վկայում ծառայության ժամկետը 10 մլն դրամի դիմաց կրճատելու մասին օրինագիծն անցկացնելու փորձը եւ շատ այլ բաներ:

Նա իր վրդովմունքը հայտնեց Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարությամբ, ում, նրա կարծիքով, պետք է արգելեն Ղարաբաղ մուտքը:

«Ի՞նչ է նշանակում Մեհրիբան Ալիեւային Ղարաբաղ մուղամ լսելու հրավիրելը: Ինչո՞ւ, օրինակ, ոչ Կոմիտաս: Գուցե այստեղ Հակոբյանի եւ Ալիեւայի միջեւ գաղտնի շփումներ կան: Սա այնպիսի տպավորություն է թողնում, որ Ալիեւան պատերազմով է սպառնում, իսկ Աննան ասում է՝ սկսիր: Ինչո՞ւ նա լռեց, երբ նրան առաջարկվեց օգնություն ընդունել Ղարաբաղում խաղաղության հաստատման ծրագրին աջակցելու համար»,- նշեց Մարինա Խաչատրյանը:

Նա հավելեց, որ իշխանության մեջ մեծ թվով մարդիկ կան, որոնք աշխատում են որպես արտասահմանյան գործակալներ, օրինակ՝ Լիլիթ Մակունցը, Զարուհի Բաթոյանը, Արսեն Թորոսյանը, Ռուստամ Բադասյանը, Արայիկ Հարությունյանը:

«Մենք, ըստ էության, բախվել ենք իշխանության զավթման, հակահայկական, թրքամետ քաղաքականություն վարելու հետ»,- շեշտեց Մարինա Խաչատրյանը:

ՀԿ ղեկավարը հավելեց, որ իշխանության պետք է գան ուժեր, որոնք ազգային արժեքների կրող են:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ելույթ ունենալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» բանաձեւի դրույթների քննարկման համաժողովում, Ադրբեջանի առաջին տիկին եւ փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային հրավիրել էր հյուր գալ Արցախ եւ մուղամ լսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ