News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի երեք քաղաքացիների հայցը, որոնք դատապարտվել են 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու պատճառով։

ՄԻԵԴ փաստաթղթերում նշվում է, որ Պետրոս Մակեյանը, Շոթա Սաղաթելյանը եւ Աշոտ Զաքարյանը մասնակցել են նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրարշավին։ 2008-ի փետրվարի 19-ի ընտրության օրվանից հետո նրանց դեմ հարուցվել է քրեական գործ առ այն, որ նրանք ծեծկռտուքի մեջ են մտել Գյումրիում ընտրատեղամասի անդամների հետ, ինչի հետեւանքով հանձնաժողովը կես ժամ չի աշխատել։

Նրանք բոլորը կալանավորված են, բայց հայցվորները հերքել են մեղադրանքները՝ ասելով, որ նրանցից յուրաքանչյուրը ընտրատեղամաս է գնացել առանձին եւ անհանգստություն հայտնել ընտրաթերթիկների լցոնման եւ անձնագրերի ոչ ճիշտ նշման առիթով։

Հետաքննության ընթացքում ստացվել են 11 վկաների ցուցմունքներ, որոնք հայտարարել են, որ մեղադրյալները գոռացել են իրենց վրա եւ սպառնացել նրանց։ Ինը վկաներից յոթը հրաժարվել է ցուցմունքներից՝ ասելով, որ քննիչը կամ հրահանգել է իրենց, կամ թելադրել, թե ինչ պետք է ասեն։ Բայց կանչված վկաներից մեկը հաստատել է նախնական ցուցմունքները։

Հունիսին Մակեյանը եւ Զաքարյանը դատապարտվել են մի քանի տարվա ազատազրկման, բայց ազատ են արձակվել 2009-ի համաներմամբ։ Սաղաթելյանը դատապարտվել էր պայմանական։

Հայցատուները հայց են ներկայացրել ՄԻԵԴ, որ իրենց հանդեպ քրեական հետապնդումը  անարդար էր, քանի որ ազգային դատարաններն օգտագործել են վկաների նախնական ցուցմունքները՝ ուշադրության չառնելով այդ նույն անձանց ցուցմունքները, որ արել են դատարանում երդման տակ, ինչը վկայում է այն մասին, որ հայտարարություններն արվել են հարկադրաբար։

Բայց ՄԻԵԴ-ը միաձայն որոշեց, որ Մարու իրավունքների կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում (արդար դատավարության իրավունք) տեղի չի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ