News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծում է, որ Բելառուսում ոչ ոք չի պատրաստվում հանձնել երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այս մասին այսօր նա ասել է վեցերորդ եւ յոթերորդ գումարումների Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի եւ Հանրապետության խորհրդի անդամներին, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

«Մենք երբեք չենք պատրաստվել եւ չենք պատրաստվում մտնել ցանկացած պետության, անգամ եղբայրական Ռուսաստանի կազմի մեջ»,- ասել է նախագահը։

«Գլխավորը՝ հիշեք. ես տղեկ չեմ, որը 3-4-5 տարի նախագահ է աշխատել։ Եվ ես չեմ ուզում ջնջել այն ամենը, ինչ արել եմ ձեզ հետ, ժողովրդի հետ՝ ստեղծելով ինքնիշխան, անկախ պետություն, որպեսզի այն հիմա վրան խաչով մի արկղի մեջ դնեմ։ Եվ ինչ-որ տեղ դեն նետեմ կամ հանձնեմ։ Իմ օրոք դա երբեք չի լինի։ Սա մեր երկիրն է։ Մենք ինքնիշխան ենք եւ անկախ։ Սրանով պետք է հպարտանալ»,- ընդգծել է Բելառուսի նախագահը։

Նա ավելացրել է, որ եթե ոչ ոք չի հավակնում, չի պատրաստվում մեզ զավթել, ապա ինչու ինքներս այդ բարիքը՝ անկախությունն ու ինքնիշխանությունը, տանենք ու տանք ինչ-որ մեկին։ «Պատմության մեջ նման մտրակումներ բավականաչափ ունեցել ենք»,- նկատել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Միեւնույն ժամանակ, նախագահը նշել է, որ կարեւոր է գլուխն ուսերի վրա պահել. «Մենք չպետք է անգամ առիթ տանք, որպեսզի որեւէ մեկը ցանկանա մեզ ճկել ու ծնկի բերել։ Սա է քաղաքական գործիչների ու քաղաքականության իմաստությունը, որը մենք ձեզ հետ միասին ձեւավորում ու իրականացնում ենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ