News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 20
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը զուտ իրավական գործընթաց է եւ քաղաքական տարրեր տեսնելու համար պետք է լինեն հանգամանքներ, որ այդ քրեական գործը շինծու է, կեղծ է, ապացույցներ չկան: Այս մասին, այսօր դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուն:

«Բայց եկեք տեսնենք, թե ինչ են ասում հանրապետականներն իրենց գրառումներում: Ասում են, որ Սերգո Կարապետյանը, իրենց նշանակած նախարարը ցուցմունք տվեց Սերժ Սարգսյանի դեմ եւ դուք կտեսնեք… ու քննադատություն իշխանության հասցեին, որ դա քաղաքական հետապնդումէ  եւ այլն: Դա նույնն է, որ Մանե Թանդիլյանն իմ դեմ ցուցմունք տա, ես բողոքեմ Նիկոլից: Տրամաբանությունը ո՞րն է: Եթե նման բան եղել է, ձեր նախարարը գործով ցուցմունք է տվել եւ քրգործը քննվում է:

Ավելին, իրենք երկար ժամանակ պնդում են, որ Սերժ Սարգսյանը պետք է կալանավորվի, չի կալանավորվել: Ինչ վերաբերում է լռեցնելու փորձին, ապա Սերժ Սարգսյանը լուռ է եղել եւ միշտ ասել է, որ ժամանակը կգա, կխոսեմ: Հետեւիաբար, ինչն են լռեցրել»,-ասաց Մարուքյանը:

Դիտարկմանը, որ կարող է Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթն է պատճառը, Մարուքյանն արձագանքեց. «Զագրեբի ելույթը կարող է հենց դիտարկվել այս գործի շրջանակներում: Որ իմացել են, որ քրգործ է քննվում, ակտիվացել են, որ ասեն՝ քրեական հետապնդում է: Մենք հետեւելու ենք քրեական գործին, եթե խնդիր լինի, կիմանանք, կասենք: Հրապարակային դատաքննություն է լինելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել