News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խաղաղ օվկիանոսում երիտասարդ հրաբուխ են հայտնաբերել, որի ժայթքումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Ստորջրյա հրաբուխը նկատած գիտնականները վստահ են, որ այն հրաբուխների մեծ խմբի մասն է, որը դեռ պետք է ուսումնասիրել, փոխանցում է Planet-today-ը: 

Խաղաղօվկիանոսյան սալի հնագույն մարզերից մեկի շրջանում տեղակայված ստորջրյա հրաբուխը ցանկացած պահի կարող է սկսել ժայթքել: Այն հայտնագործել են Տոհոկու համալսարանի (Ճապոնիա) օվկիանոսագետները:

«Մեր կարծիքով՝ սա միայնակ հրաբուխ չէ, այլ խմբի մաս է: Նախկինում համանման հրաբուխների խմբեր արդեն հայտնաբերվել են Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում: Մասնավորապես՝ ճապոնական Հոնսյու կղզու արեւելյան ափերին»,- ասել են ճապոնացի օվկիանոսագետները՝ նշելով, որ նոր հրաբուխը չափազանց վտանգավոր է:

Հետազոտողները հավելում են, որ այս տեսակի ստորջրյա հրաբուխները համեմատաբար երիտասարդ երկրաբանական կազմավորումներ են: Դրանք ունեն ոչ մեծ բարձունքների տեսք՝ վերեւում խառնարանով: Այսպիսի հրաբուխները կազմավորվում են ճեղքերի մոտ, որոնք առաջանում են տեկտոնիկ սալերի հիմքում: Ենթադրվում է, որ ստորջրյա հրաբուխների կազմավորման գործընթացը մեկնարկել է երկրապատյանի վերին հատվածի մեջ երկրակեղեւի սալերի մասերի խորասուզման հետեւանքով: Սա, ի դեպ, աշխատանքային տեսություններից միայն մեկն է, ասում են գիտնականները՝ նշելով, որ առայժմ ունեցած տվյալներն անբավարար են վերջնական եզրակացություններ անելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ