News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 20
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Պետբյուջեի հարկային մուտքերը կանխատեսվում են 1 տրլն 602 մլրդ դրամի չափով, ինչը կազմում է բյուջեի կանխատեսվող եկամուտների 94,4 տոկոսը՝ 2019 թվականի բյուջեում նախատեսված 1 տրլն 401 մլրդ դրամի դիմաց։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 5-ին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Միեւնույն ժամանակ, պաշտոնական դրամաշնորհները սպասվում են 33,8 մլրդ դրամի չափով 2019-ի 39,5 մլրդ դրամի փոխարեն, իսկ մյուս եկամուտները՝ 61,7 մլրդ դրամի չափով ընթացիկ տարում հաստատված 55,1 մլրդ դրամի փոխարեն։

Բացի այդ, 2020 թվականին պետական գանձարանի հարկային եկամուտների տեսակարար կշիռը 2019-ի համեմատ կավելանա 0,3 տոկոսային կետով՝ մինչեւ 22,6 տոկոս։ Պետական գանձարանի մուտքերը պետտուրքերի գծով նախատեսված են 44,6 մլրդ դրամի մակարդակով՝ 2019-ին հաստատված 39,4 մլրդ դրամի եւ 2018-ի փաստացի 37,7 մլրդ դրամի փոխարեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«ԱԺ-ում 2019-ի բյուջեից բաժանվել է ավելի քան 2 մլն դոլար պարգևավճար, որը համարժեք է Գյումրիում ավելի քան 100 բնակարանի»
Ո՞ւմ են պետք ձեր խոստումները, թե ապագայում լուծելու եք 400 տնակների հարցը...
Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 0.7 տոկոս․Վիճակագրական կոմիտե
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են․․․
Ընկերներ, բա՞ն է փոխվել։ Էլ նախկին արժեքները չկա՞ն․Թեհիմա Վարդանյան
2018 թվականին «Ելք» դաշինքը պայքարում էր ընդդեմ շղթայական թանկացումների․․․
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Կառավարության դեգերումը, անցնող ժամանակը եւ պահպանվող աղքատությունը. ՀՅԴ-ական տնտեսագետ
Իհարկե, այս մոտեցումները եւս ներկայացվեցին զուտ նպատակների տեսքով՝ որպես աննախադեպ եւ քաղաքական ծեծված փաթեթավորումներով...
Անասնապահներն ավարտեցին բողոքի ակցիան, կշարունակեն երկուշաբթի
Մեզ լիարժեք պատասխան չտրվեց․․․