News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օկանագան բլրապատ սարահարթում (ԱՄՆ Վաշինգտոն նահանգի եւ Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի սահման) հետազոտություններ իրականացնող հնէաբանները հայտնաբերել են հնագույն ճպուռների մի քանի տեսակների մնացորդներ: Խոսքը միջատների մասին է, որոնք բնակվել են վաղ էոցենում, այսինքն՝ մոտ 50 մլն տարի առաջ, փոխանցում է Planet- today-ը: 

Գիտնականներ Բրյուս Արչիբալդը (Սայմոն Ֆրեյզերի համալսարան) եւ Ռոբերտ Քանինգսը (Բրիտանական Կոլումբիայի Թագավորական թանգարան) գտածոներն ուսումնասիրել են եւ պարզել, որ մնացորդները պատկանում են ճպուռների 8 տեսակի որոնք մինչեւ հիմա գիտական գրականության մեջ չեն նկարագրվել: Երկու տեսակի մնացորդները շատ վատ են պահպանվել, իսկ մնացյալ վեց մնացորդները կարելի է որպես նյութ օգտագործել հետազոտական աշխատանքի համար:

Միջատաբան Քանինգսը հստակեցնում է, որ միջատներին տրվել են լատինական անվանումներ՝ Idemlinea versatilis, Antiquiala snyderae, Ypshna brownleei, Auroradraco eos, Ypshna latipennata եւ Eoshna thompsonensis: Այս ճպուռները պատկանում են հիմնականում Aeshnidae խմբին, որը գոյություն ունի նաեւ հիմա:

«Խոսքն, այսպես կոչված, շերեփագի ճպուռների մասին է, որոնք ներկայումս տարածված են գործնականում ամբողջ երկրագնդում: Սրանք անչափ խոշոր եւ արագաշարժ ճպուռներ են, որոնք մոտ 400 տեսակ ունեն: Գտածոն հաստատում է, որ այս միջատները տարածված էին դեռեւս 50 մլն տարի առաջ»,- նշում են գիտնականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ