News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Շատերը ցանկանում են մոռանալ արծվաշենցիներին, բայց նա հող է մշակում և սահման են պահում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կառավարության շենքի դիմաց ասաց «Արծվաշեն և որդիներ» հայրենակցական միության նախագահ Յուրա Ղուլյանը։

«Վարչապետի հետ հանդիպում է եղել, որի ժամանակ պայմանավորվեցինք 20-օրյա ժամկետում հարցը պատրաստել և մեր պատվիրակությանն ընդունել, իրոք մենք հույսով և հավատով եկել էինք, հետագայում շրջանառության մեջ դրվեց հուսահատված արծվաշենցիներ խոսքը, չկա նման բան, արծվաշենցին այս պահին հուսախաբված են, բայց հույս ունի, որ իր հարցին դրական լուծում կտրվի»,- նշեց նա։

Ղուլյանն ասաց, որ 2009 թվականին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել, որ արծվաշենցիների նյութական կորուստների փոխհատուցման արժեքը 6 մլրդ դրամ է, 2011 թվականին այդ 6 միլիարդից տրվել է 708 միլիոն դրամ, որից օգտվել է 2000 հոգի, յուրաքանչյուրը 360 հազար դրամ․ «Վարչապետը հանձնարարեց 20 օրվա ընթացքում ուսումնասիրել խնդիրը, բայց այդ հանդիպումն այդպես էլ չկայացավ։ Հանիպել ենք տարածքային կառավարման նախարարի հետ, որևի ժամանակ նախարարը մոտավորապես ասել է, որ տալու բան չունեն։ Ժողովուրդը խռովք ունի, որ իր ձայնը տեղ չի հասնում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ