News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ձերբակալվել է փոխնախարար, լավ կլինի ունենա փաստաբաններ, պաշտպանվի. ես մի բան գիտեմ, որ կաշառքի գործով դժվար է մարդ դատելը, եթե ձեռքին չես բռնել. հիմա թող քրեական գործը գնա, կտեսնենք: Այս մասին, այսօր դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի ձերբակալությանը:

Հարցին,թ ե ո՞նց է ստացվել, որ վարչապետը կոշտ բառապաշարով խոսում է կոռուպցիայի մասին ու հիմա ամենաթունդ հեղափոխականներից մեկը մեղադրվում է կոռուպցիայի գործով, Մարուքյանն արձագանքեց. «Աստվածաշնչում մի բան կա գրված, ասում է՝ գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի:

Էդպիսի գործեր էլ կլինեն, բա մտածում էիք, որ հեղափոխություն է եղել, ուրեմն իշխանության եկածները բոլորը սո՞ւրբ են: Ոչ, իրենք էլ են գայթակղվելու: Դրա համար մենք ուշադիր հետեւում ենք: Ոչ մեկը սուրբ չի, բոլորը կարող են սխալներ թույլ տալ, պետք է փոխզսպումների մեխանիզմը աշխատեցնենք»:

Տպել
Ամենաշատ