News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ավստրիացիները 2019-ի բառ են ընտրել իսպանական Իբիցա կղզու անվանումը։ Այս մասին տեղեկացրել է Մամուլի ավստրիական գործակալությունը, որն ամեն տարի «Ավստրիայի գերմաներեն լեզվի ընկերության» հետ համատեղ Ավստրիայում ամենատարածված բառի մրցույթ է անցկացնում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել են մրցույթի ժյուրիում, «Իբիցա»-ն տարվա բառն է դարձել «Իբիցա գեյթ» ներքաղաքական սկանդալի պատճառով, որին ներգրավված էր նախկին փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեն, որի պատճառով 2019-ի մայիսին լուծարվեց Ավստրիայի կառավարությունը։

Երկրորդ տեղում «Պելմենիների խուզարկում» բառակապակցությունն է մասնավոր բնակարաններում հաճախակի խուզարկությունների պատճառով, որտեղ անլեգալ պելմենիներ են պատրաստվել վաճառելու համար։ Տարվա լյապսուսը «Հարբած պատմություն» բառակապակցությունն է։ Այն օգտագործել է նախկին փոխկանցլեր Շտրախեն իր վարքն արդարացնելու համար Իբիցա կղզու ամառանոցում կատարված սկանդալային տեսանյութի հետ կապված։

Տարվա բառի մրցույթը այս տարի Ավստրիայում դառնում է 20 տարեկան։ Այն առաջին անգամ իրականացվել է 1999-ին։ 2019-ի հարցմանը մասնակցել է ավելի քան 7,5 հազար մարդ։ Ժյուրին կազմված է գերմաներենի ոլորտի փորձագետներից եւ լեզվաբանական ֆակուլտետների պրոֆեսորներից։

Ավստրիայում 2019-ի մայիսին ներքաղաքական սկանդալ բռնկվեց «Իբիցա գեյթ» անվանումով։ Գերմանական «Շպիգել» եւ «Զյուդոյչե ցայտունգ» պարբերականները 2017 թվականի կարճ տեսանյութ ցուցադրեցին՝ Հայնց Քրիստիան Շտրախեի եւ նրա օգնական Յոհան Գուդենուսի մասնակցությամբ։ Թաքնված տեսախցիկով արված կադրերում  նրանք ոմն ռուսախոս կնոջ հետ, որը ներկայացել էր որպես ռուս օլիգարխի զարմուհի, քննարկում են նրան Ավստրիայում շինարարական գործարքների պարզեցված հասանելիություն տրամադրելու հարցը՝ Ավստրիական ազատության կուսակցությանը ֆինանսական աջակցության դիմաց՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։

Տեսանյութի հրապարակումը հանգեցրեց Շտրախեի հրաժարականին կուսակցության առաջնորդի եւ Ավստրիայի փոխկանցլերի պաշտոններից։ Նրա կուսակցությունը դուրս եկավ կառավարության կոալիցիայից։ Կանցլեր Սեբաստիան Կուրցի կառավարությունը խորհրդարանի կողմից անվստահություն հայտնելուց հետո հրաժարական տվեց։ Դա հանգեցրեց սեպտեմբերին Ավստրիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն։ «Իբիցա» քննչական հանձնաժողովը մայիսի վերջից հետաքննում ու փորձում է պարզել սկանդալային տեսանյութի պատվիրատուներին եւ հեղինակներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ