News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 20
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Չինաստանի առեւտրի նախարարությունը ԱՄՆ-ում գործող չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի նվազեցումը համարել է այն պայմանը, որի դեպքում առաջին առեւտրային համաձայնագիրը կստորագրվի, փոխանցում է Reuters-ը:

«Չինական կողմի կարծիքով՝ եթե կողմերը հասնեն գործարքի առաջին փուլին, սակագները պետք է համապատասխան կերպով նվազեցվեն»,- ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանը սերտ շփումներ են պահպանում:

Պեկինը խոստացել է միջոցներ ձեռնարկել իր շահերի պաշտպանության համար՝ ի պատասխան Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում իրավիճակի մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինագծին:

«Պետք չէ խուճապի մատնվել», քանի որ բանակցությունները չեն ընդհատվել, Reuters-ին հայտնել է չինական աղբյուրը, որը Պեկինին խորհրդատվություն է մատակարարում առեւտրային բանակցությունների հարցում: «Երկու առաջնորդներն էլ խոսել են համաձայնության հասնելու մասին, հիմա աշխատանքն ավարտում են պաշտոնյաները»,- ասել է աղբյուրը:

Նա հավելել է, որ Չնաստանը հազիվ թե հրապարակի ընկերությունների սեփական սեւ ցուցակը:

Հարցին՝ Չինաստանն արդյոք ցուցակը կհրապարակի մինչեւ տարեվերջ, Գաոն ասել է, որ այս պահին ինքը ոչ մի լրացուցիչ տեղեկություն չունի, որը կկարողանար հրապարակել:

ԱՄՆ-ի հետ առեւտրային գործարքի առաջին փուլի շրջանակում Պեկինի գերակայությունն է չինական ապրանքների համար գործող մաքսատուրքերի չեղարկումը, կիրակի հայտնել է Global Times-ը: Ներդրողները զբաղված են գուշակությամբ՝ կողմերը կարո՞ղ են արդյոք ավարտել ձգված առեւտրային պատերազմը:

Նոյեմբերի սկզբին Գաոն ասում էր, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանը պետք է միաժամանակ չեղարկեն գործող մաքսատուրքերի մի մասը, որպեսզի հասնեն առեւտրային գործարքի առաջին մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել