News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Աջափնյակ վարչական շրջանում ավտոմեքենաներից կատարված գողությունների եւ գողության փորձերի երկու տասնյակից ավելի դեպքեր:  Երեւանի երկու բնակչի մասով նախաքննությունն ավարտվել է:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1980թ., ուրիշի զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով  Երեւանի 31-ամյա բնակչի եւ Երեւանի մեկ այլ՝ 39-ամյա բնակչի հետ,  2019թ հունվար-փետրվար ամիսներին,  վերջինիս կողմից որպես փոխադրամիջոց տրամադրված «Օպել» մակնիշի ավտոմեքենայով  գնացել են Աջափնյակ վարչական շրջանի տարբեր փողոցներ, որտեղ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, կոտրելով  կայանված ավտոմեքենաների ապակիները,  հափշտակել են նշված ավտոմեքենաների գազի գլանանոթները եւ այլ իրեր, իսկ որոշ դեպքերում, իրենց կամքից անկախ հանգամանքներում, չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Պարզվել է նաեւ, որ 39-ամյա տղամարդկանցից մեկը եւ 31-ամյա տղամարդը ավտոմեքենաներից գողություն եւ գողության փորձ են կատարել նաեւ 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդկանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (5 դրվագ), 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (8 դրվագ), 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (3 դրվագ), 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 38-34-177-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

39-ամյա մյուս տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (6 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (10 դրվագ), 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (3 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

39-ամյա երկու տղամարդկանց մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Նշված քրեական գործից անջատված մասով Երեւանի 31-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ 37 դրվագ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն եւ հափշտակության փորձ կատարելու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել հետախուզում: Անջատված մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հետախուզվող անձին, ինչպես նաեւ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Ամենաշատ