News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստան-ԵՄ Գործողության ծրագրով նախատեսված բյուջետային աջակցության ծրագրով Հայաստանն ակնկալում է ստանալ 7,6 մլրդ դրամ կամ 14,5 մլն եվրո: Այս մասին նշված է 2020 թվականի պետական բյուջեի նախագծում:

Ընդ որում՝ թիրախային դրամաշնորհային ծրագրերի գծով ակնկալվում է ստանալ 55,1 մլն դոլար կամ 26,2 մլրդ դրամ: Դրանից Ռուսաստանի Դաշնությունից կստացվի 10,7 մլն դոլար կամ 5,1 մլրդ դրամ:

ԵՄ-ից ակնկալվում է ստանալ 13,1 մլն դոլար կամ 6,2 մլրդ դրամ դրամաշնորհ:

Դրա հետ մեկտեղ, դրամաշնորհային ծրագրերի շրջանակում KFW-ից ակնկալվում է ստանալ 7,1 մլն դոլար կամ 3,3 մլրդ դրամ, Գլոբալ հիմնադրամից՝ 2,4 մլն դոլար կամ 1,2 մլրդ դրամ, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից՝ 8,1 մլն դոլար կամ 3,8 մլրդ դրամ, Եվրոպական ներդրումային բանկից «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ծրագրի իրականացման համար (տրանշ-3)՝ 1,9 մլն դոլար կամ 0,9 մլրդ դրամ, Համաշխարհային բանկից՝ 2,8 մլն դոլար կամ 1,3 մլրդ դրամ եւ եւս 9 մլն դոլար կամ 4,4 մլրդ դրամ է ակնկալվում այլ դոնորներից:

Ընդ որում՝ այլ եկամուևտների գծով Հայաստանը 2020 թվականին նախատեսում է ստանալ 61,7 մլրդ դրամ, որից 30,6 մլրդ դրամ արտաբյուջետային ծրագրերից՝ ընդդեմ 2019-ի 55,1 մլրդ դրամի եւ 2018-ի 72,4 մլրդ դրամի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ