News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովը քվեարկելու է օրինագծի օգտին, որով կսահմանվեն նոր կոշտ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ «ամերիկյան ընտրություններին միջամտելու եւ Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար»,-հայտնել է հանձնաժողովի մամուլի քարտուղարը, հաղորդում է Reuters-ը:

Հանձնաժողովը, որը ղեկավարում են հանրապետականները,  պլանավորել է նիստ դեկտեմբերի 11-ին, որի ժամանակ կդիտարկվի «Կլեմրի ագրեսիայից ամերիկյան անվտանգությունը պաշտպանելու մասին» օրինագիծը, որը հայտնի է որպես DASKA, ասել է նա:

Օրինագիծը ներկայացվել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի եւ դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսի, ինչպես նաեւ հանձնաժողովի այլ անդամների կողմից:

Առաջարկող պատժամիջոցներն ուղղված են արտերկրում ընտրություններին միջամտությունը սատարող ռուսական բանկերի, ՌԴ կիբերսեկտորի, նոր պետական պարտքի, ինչպես նաեւ անձանց դեմ, որոնք «ուղղակի կամ անուղղակի ձեւով նպաստում են անօրինական եւ կոռուպցիոն գործունեությանը (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունից)»:

Օրինագիծը նաեւ նախատեսում է մի շարք կոշտ միջոցներ ռուսական նավթագազային սեկտորի նկատմամբ, որով ապահովվում է Ռուսաստանի պետբյուջեի շուրջ 40 տոկոսը՝ ներառյալ պատժամիջոցները այն անձանց նկատմամբ, որոնք տրամադրում են ապրանքներ, ծառայություններ կամ ֆինանսավորում երկրի նավթային ոլորտը զարգացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ