News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայից հետազոտողները չափել են անտարկտիկական արշավախմբի անդամների գլխուղեղի ծավալը եւ զարմանքով հայտնաբերել, որ Անտարկտիդայում 14 ամիս անցկացնելուց հետո բեւեռախույզների ուղեղը նկատելիորեն փոքրացել է, հայտնում է The New England Journal of Medicine-ը:

Բեռլինի Մաքս Պլանկի մարդու զարգացման ինստիտուտի աշխատակիցները, որոնց խումբը ղեկավարել է Սիմոնա Կյունը, հետազոտել են 9 բեւեռախույզների ուղեղը (5 տղամարդու եւ 4 կնոջ), որոնք նախքան դա 14 ամիս ապրել էին Նեյմայեր-3 անտարկտիկական կայանում: Մասնակիցներից ութին ՄՌՏ են կատարել նաեւ մինչեւ Անտարկտիդա մեկնելը:

Արշավից առաջ եւ հետո արդյունքները համեմատելով՝ գիտնականները հայտնաբերել են հետազոտության բոլոր մասնակիցների ուղեղի ծավալի զգալի կրճատում: Ամենալուրջ փոփոխությունները կատարվել էին, այսպես կոչված, ատամնավոր գալարում՝ սա հիպոկամպի հատվածն է, որը կարեւոր դեր ունի նեյրոգենեզում (այսպես կոչված նոր նեյրոնների առաջացման պրոցես):

«Բեւեռախույզների ատամնավոր գալարը սեղմվել էր միջինը 7 տոկոսով: Այս փաստը համահարաբերակցվում է ուշադրության եւ տարածական կողմնորոշման թեստերի արդյունքներին: Նրանց օրգանիզմում եւս մեկ փոփոխություն էր ուղեղի նեյրոտրոֆիկ գործոնի կրճատումը, որը պատասխանատու է նեյրոնների կիսվելու համար»,- ասել է Կյունը՝ նշելով, որ բեւեռախույզների ուղեղում բացասական փոփոխությունները կարող են պատճառաբանվել սոցիալական մեկուսացմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ