News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արդեն մեկ ամիս է համացանցում տարածված է #HymenGate-ը՝ ԱՄՆ-ի հայտնի ռեփերի եւ T.I. հեռուստահաղորդվարի շուրջ սկանդալը, որը, իր խոսքով, ամեն տարի մեկ անգամ գինեկոլոգի մոտ ստուգում է իր 18-ամյա դստեր կուսությունը, հաղորդում է BBC-ը:

Դրանով՝ որպես պատասխանատու հայրությամբ, պարծենալով Ladies Like Us-ին տված հարցազրույցում՝ ռեփերն այդպես էլ նկարագրել է բժշկի հետ իր զրույցը. «Լսի՛ր, բժիշկ, պարզապես ստուգի՛ր, խնդրում եմ, տեղո՞ւմ է արդյոք կուսաթաղանթը, եւ ներկայացրու արդյունքը»: Այդ հարցազրույցի թողարկումը կարճ ժամանակ անց հեռացվել էր, երբ Ladies Like Us-ը կայծակնային արագությամբ ստանում էր բացասական մեկնաբանություններ Apple Music-ում:

Այժմ ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի օրենսդիրները փորձում են արգելել «կուսության թեստը»:

2018 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ էր անում դադարել այդ պրակտիկան՝ անվանելով այն «ցավոտ, նվաստացուցիչ եւ տրավմատիկ»:

Հունվարին Նյու Յորք նահանգի վեհաժողովը կքննարկի օրինագիծը, որը սատարում են ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները: Եթե օրինագիծը հաստատվի, այդ թեստը կդառնա անօրինական, իսկ բժիշկները, որոնք կշարունակել անցկացնել այն, կզրկվեն լիցենզիայից: Բժիշկներին նաեւ կսպառնան տուգանքներ եւ անգամ քրեական հետապնդում. եթե հետազոտությունն անցկացվել է հիվանդանոցից դուրս, դատարանը կդիտարկի այն որպես սեռական ոտնձգություն:

Ներկայումս ԱՄՆ-ում այդ հետազոտությունն արգելող օրենքներ չկան ո՛չ դաշնային, ո՛չ նահանգների մակարդակում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ «կուսությունը ստուգելու» հետազոտությունը պարբերաբար անցկացվում է աշխարհի ավելի քան 20 երկրներում: Ընդ որում՝ ԱՀԿ-ի մասնագետները նշում են, որ այդ հետազոտությունը բժշկական առումով անօգուտ է, ցավոտ, նվաստացուցիչ եւ հոգեբանական առումով տրավմատիկ:

Հետազոտությունը նաեւ կոչում են «երկու մատով թեստ». բժիշկը, որպես կանոն, երկու մատի միջոցով ստուգում է կնոջ հեշտոցում կուսաթաղանթի վիճակը:

Սակայն հաշվի առնելով, որ առաջին սեքսի ժամանակ կուսաթաղանթը ոչ միշտ է ձեւափոխվում, իսկ որոշ կանայք առհասարակ ծնվում են առանց դրա՝ տվյալ հետազոտության արդյունքները գիտական չեն, պնդում են փորձագետները: Որոշ մշակույթներում առանց կուսաթաղանթը ստուգելու կինը չի կարող ամուսնանալ:

ԱՀԿ-ը եւ մարդու իրավունքների ու կանանց հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովները քննարկել են այդ հետազոտությունը եւ կոչ արել արգելել այն ամբողջ աշխարհում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ