News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իշխանությունները վախենում են ՀՅԴ-ից, որովհետեւ դա այն ուժն է, որը երբեք թույլ չի տա իրականացնել ազգային արժեքներին հակասող քաղաքականություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 5-ին ասաց Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը։

Նրա խոսքով՝ պատասխան Փաշինյանին անպայման կլինի, ընդ որում՝ այն կարող է ստացվել դրսից, քանի որ կուսակցությունը մեկն է թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։

«Այդ ինչպես է ստացվում, որ 60 մարդ «Ռեստարտից» խափանում է մամուլի ասուլիսը, եւ դա համարվում է ժողովրդի ձայնի դրսեւորում, իսկ այս դեպքում բողոքի ակցիաները (ուսանողների բողոքը- խմբ.) մեկնաբանվում են այլ կերպ։ Մոտեցումը Դաշնակցություն կուսակցությանը շատ նման է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակվա մոտեցմանը։ Երկու դեպքում էլ կուսակցության գործունեությունը խանգարում է հակահայկական քաղաքականությանը»,- նշել է նա։

Կյուրեղյանը պարզաբանել է, որ երբ կուսակցությունն անցած տարի իր ձայները տվեց Փաշինյանին, դա արվեց բանակցություններից հետո, եւ ներկա վարչապետն այն ժամանակ ընդունեց պայմանը, բայց, ինչպես ցույց է տալիս կյանքը, այդ ամենն արվեց միայն այն բանի համար, որ ձայներ ստանա։

Նա մտահոգություն է հայտնել բանակցային գործընթացի, ինչպես նաեւ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարությունների առնչությամբ։

«Եթե նրանց թվում է, թե, հենվելով ընտրողների 70 տոկոս ձայների վրա, կարող են հակահայկական օրակարգ առաջ մղել, սխալվում են»,- եզրափակել է նա։

«Չի բացառվում, որ անգամ կա մի ինչ-որ փաստաթուղթ, որը ցանկացած պահի կարող են ներկայացնել եւ մեր հասարակությանը կանգնեցնել փաստի առաջ»,- ավելացրել է նա։ Հիշեցնենք, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել առանձնակի խոշոր չափի՝ ավելի քան 1 մլն դոլարի պետական միջոցների վատնման մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ