News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 29
USD
478.58
EUR
526.53
RUB
7.65
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար, Հունգարիայում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիեւը մեղադրել է կապի նախկին նախարար Նադիր Ահմեդովին գողության մեջ։ Վիլայաթ Գուլիեւի խոսքով՝ Նադիր Ահմեդովը նրանից հոդված է գողացել, տեղեկացնում է haqqin.az-ը։

«Թվում է, իմ նախկին գործընկեր Նադիր Ահմեդովը տարիքն առնելուց հետո դիմել է ինտելեկտուալ գողության։ Մասնավորապես, նա, մի տող անգամ չփոխելով, իմ «Թուրքական բանակի ադրբեջանցի գեներալները» հոդվածը տեղադրել է իր գրքում, որը լույս է տեսել 2009 թվականին, իսկ հետո նաեւ իր www.nadir-ahmedov.com կայքում։ Միեւնույն ժամանակ, իմ հոդվածը հրապարակվել էր դեռեւս 2008 թվականի «525-րդ» թերթում։ Հիմա Googleո-ով որոնելիս իմ հոդվածը բերվում է որպես Նադիր Ահմեդովի ստեղծագործություն»,- գրել է Վիլայաթ Գուլիեւն իր ֆեյսբուքյան էջում։

Վիլայաթ Գուլիեւը նշել է, որ իր հոդվածը գողացել է նաեւ ոմն Ուլվիա Թահիր կըզը, որն այն ներկայացրել է որպես սեփական հետազոտություն «Ժողովրդական ճակատ» թերթում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել