News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրք դիվանագետը հրապարակել է քարտեզը, որում նշված են Միջերկրական ծովի ջրերը, որոնց հավակնում է Թուրքիան Կիպրոսի եւ Հունաստանի հետ ամիսներ տեւող հակամարտության ֆոնին Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նավթի եւ գազի հորատման եւ լրտեսության առիթով, գրում է OilPrice պորտալը:

«Թուրքիան հայտարարում է, որ իրեն է պատկանում Արեւելյան Միջերկրակական ծովի կեսը»,-նշում է The Century Foundation վերլուծաբան Արոն Լունդը:

Իսկ Hurriyet Daily թուրքական թերթը պարզաբանում է. «Քարտեզի վրա Հաթայ Էրջիեսը ցույց է տվել Թուրքիայի մայրցամաքային տարածքի եւ Կիպրոսի բացառիկ գոտու սահմանները, որոնք նշված են Թուրքիայի եւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության միջեւ 2011 թվականի համաձայնության մեջ»:

Անցած տարվա ընթացքում Թուրքիան ուղղել է Արեւելյան Միջերկրական ծովի կիպրական ջրեր լրտեսող նավեր նավթի եւ գազի հորատման համար, ինչպես նաեւ ռազմական տրանսպորտային նավեր:

Հարեւան Լիբիայի հետ թուրք զինվորական խորհրդականները շարունակում են առանցքային դեր խաղալ Տրիպոլիում հիմնված ազգային համաձայնության կառավարության հեջ ընդդեմ Խալիֆ Խաֆթարի՝ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու, եւ այստեղ եւս Թուրքիան զբաղված է ծովային նավատորմի ընդլայնմամբ:

Այդ ամենը տեղի է ունենում լարվածության ֆոնին ամռան ամիսներից ի վեր, երբ Թուրքիան պահանջներ է ներկայացրել 200 մղոն երկայնքով ձգվող ջրերի վրա՝ պնդելով, որ իրավունք ունի դառնալ Միջերկրական ծովի այն հատվածի սեփականատերը, որը գտնվում է Հունաստանի բացառիկ տնտեսական գոտում:

Առ այսօր Անկարան արձագանքում էր ԵՄ-ի պատժամիջոցների սպառնալիքին՝ միայն հաստատելով իր իրավունքները Կիպրոսի ափի բոլոր մասերում ջրերի շուրջ:

Եթե թուրք զինվորականները փորձեն ուժեղացնել հորատման ուղղությամբ ջանքերը եւ բախվեն հունական կամ կիպրական նավերին, դա կարող է հանգեցնել մահացու բախման, որը կստիպի ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին վերջապես սկսել գործել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ