News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ ԱՄՆ պաշտոնատար անձինք շարունակում են Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիահրթիռային համակարգերի գնման եւ ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչների շուրջ իրավիճակի լուծման որոնումը: Այս մասին Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո թուրքական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իսպանիայի եւ Հունաստանի առաջնորդների հետ հանդիպումից հետո մենք մեր երրորդ բանակցությունները վարեցինք ԱՄՆ նախագահ պարոն Թրամփի հետ, դրանք բավականին լավ ընթացան: Մենք տարբեր թեմաներ ենք քննարկել, որոնցից որոշները երկրորդ անգամ ենք քննարկել,- նշել է Էրդողանը: - Մենք անդրադարձանք ՆԱՏՕ-ի անցած գագթնաժողովին, խոսեցինք տարածաշրջանային խնդիրների մասին: Ինչ վերաբերում է Ս-400-ին եւ F-35-ին, ապա մեր գործընկերներն այս ուղղությամբ շարունակում են աշխատել, ինչպես որ նրանց հանձնարարվել է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ